7 ամենածիծաղելի դիզայներական ինտերիերները։ Մի փորձեք դրանք կրկնել
Իհարկե, ոչ բոլորն են ծնվել կատարյալ ճաշակով և ոճի զգացումով։ Եվ, բացի այդ, յուրաքանչյուրն ունի իր սուբյեկտիվ տեսակետն այս հարցում։ Բայց, նայելով դիզայնի այս «գլուխգործոցներին», դժվար է հասկանալ, թե գեղեցկության ինչ գաղափարներով են առաջնորդվել հեղինակները:1. Եթե այն փաստը, որ բնակարանը դռան փոխարեն դարպաս ունի, դեռևս կարելի է հասկանալ, թեև ոչ առանց ջանքերի, ապա դրա չափը դռան շեմի համեմատ միանշանակ հարցեր է առաջացնում…
2. Էկզորցիստ տիկնիկ կամ ինչպես վախեցնել հանկարծակի ժամանող հյուրերին։3. Ինչեր ասես մարդիկ չեն անի, միայն թե բնակելի տարածքը խնայեն։ Օրիգինալ է, դրա հետ չես վիճի։ Բայց կարծես թե չափազանց է։
4. Ի՞նչ է դա: Ակվարիո՞ւմ։ Մինի լողավազա՞ն։ Հավանաբար, բացի սեփականատիրոջից ոչ ոք չի պատասխանի այս հարցին։5. Դե, համենայնդեպս, նման ննջասենյակում հաստատ չես խփի փոքրիկ մատդ մահճակալի անկյունին:6. Հավանաբար, այս մտքի հեղինակը դպրոցում շատ էր սիրում երկրաչափություն:7. Նայելով այս լուսանկարին՝ տպավորություն է ստեղծվում, որ այստեղ ոչ միայն լողացել են, այլեւ դրանում ծանր հանցագործություն են կատարել։