Ներկայացնում ենք Institut Le Rosey-ն, որը համարվում է Շվեյցարիայի և ամբողջ աշխարհի ամենաթանկ և հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը: Այդ դպրոցում ուսուցման մեկ տարին մոտ 100 000 եվրո արժե:

Այսպիսի տեսք ունի գլխավոր մասնաշենքը, 28 հա տարածք է զբաղեցնում:

Գրպանի ծախսերի համար աշակերտներին ամեն ամիս տրվում է որոշակի գումար: Այն կախված է ոչ թե առաջադիմությունից, այլ տարիքից:

Դպրոցի մասնաշենքերից մեկը գտնվում է XIV դարի ամրոցում:

Դպրոցի բակը միշտ կոկիկ վիճակում է:


Դպրոցը նաև փակ և բաց լողավազաններ է տրամադրում մարզման և ժամանցի համար:


Մինչև հոկտեմբեր ուսուցումն անցկացվում է մասնաշենքում, իսկ սուրբծննդյան արձակուրդներից հետո աշակերտներն ուսուցչական կազմի հետ տեղափոխվում են Գշտադե լեռնադահուկային տարածք:

Այնտեղ բացի մնացած դասերից՝ դպրոցականները կարող են նաև դահուկային սպորտ սովորել:

Դպրոցական գրադարանն աշակերտներին տրամադրում է գրքեր և դասագրքեր 20 լեզուներով:


Աշակերտներին հանրակացարան է տրամադրվում: Ամեն սենյակում 2 աշակերտ է ապրում, սովորաբար համադասարանցիներ: Ավարտական տարում ամեն ավագ դասարանցու առանձին սենյակ է տրամադրվում:


Սովորական ուսումնական օրերին դպրոցականներին տրամադրվում է լանչի ընդմիջում, սառը և տաք ըմպելիքներ:

Դպրոցն աշակերտներին ապահովում է սպորտի, երաժշտության, կերպարվեստի անվճար պարապմունքներով…






























