Չերլե Նիլը՝ Անգլիայից, 26 տարեկան է և նա պնդում է, որ իր գեղեցկության պատճառով չի կարողանում տղամարդ գտնել։
Չերլին, որին այսօր ներկայացնում ենք, մի հրաշք փոքրիկի մայր է և խանութում օգնական է աշխատում։
Նա խոստովանում է, որ չի կարողանում արժանի ամուսին գտնել, քանի որ ինքը հրաշալի արտաքին ունի և այդ փաստը տղամարդկանց վախեցնում է։

Չերլին հայտարարել է. «Տղամարդիկ ինձ միշտ ուշադրության սխալ նշաններ են ցուցաբերում։ Նրանք երբեք չեն ուզում ինձ ճանաչել որպես անհատի։ Շատ միայնակ աղջիկներ վերջ ի վերջո կարողանում են երկարատև հարաբերություններ կառուցել, և միայն ես եմ, որ դոդոշներին եմ համբուրում։ Ես հոգնել եմ մարդկանցից, որոնք ինձ զզվելի են համարում, այն դեպքում, երբ իրականում ես շատ լավ մարդ եմ։ Իմ արտաքինը սխալ տղաների է գրավում։ Առաջ ես շատ ծանր է դա տանում, բայց հիմա ես տղամարդկանցից բավական բարձր եմ»։

Նույնիսկ աղջկա նախկին ընկերը, նրա խոսքերով, իրենով հետաքրքրված չի եղել և նրան միայն որպես տիկնիկ է պահել, որին կարելի է ցույց տալ ընկերներին ու մտերիմներին։

Անգլուհին այլևս չի հավատում ընկերությանը։ Մի անգամ երբ նա ընկերուհու հետ ակումբում է եղել, նրանք կանանց սենյակ են մտել հարդարվելու, որտեղ ուրիշ աղջիկներ սկսել են Չերլիին հաճոյախոսություններ անել։ Դրանից հետո նրա ընկերուհին անսպասելի դուրս է եկել ակումբից, նրան մենակ թողնելով, և դրանից հետո նրանց կապը կտրվել է։ Չերլին չի հասկանում այդ նախանձի պատճառը. ն ինքը միշտ հաճոյախոսություններ է անում աղջիկներին, եթե նրանք իրոք դրան արժանի են։

Դժվար է գեղեցիկ լինելը,– ասում է Չերլին։




























