Ես շատ եմ ուզում քեզ մոտ լինել… Ուրիշ ոչինչ կարևոր չէ…
Ես շատ եմ ուզում տեսնել քեզ… Քիթս թաղեմ ուսիդ ու հալվեմ քո ուժեղ ձեռքերում։ Ես հոգնել եմ այստեղ առանց քեզ: Այս անծանոթներից, որոնք անընդհատ պտտվում են ու ինձ խնդիրներով պատառոտում:
Ես ուզում եմ գոռալ, ես այնքան ուժասպառ եմ: Ասել, որ կարոտում եմ, նշանակում է ոչինչ չասել: Ես քաղց եմ զգում քո հանդեպ: Քո շուրթերի, մազերի, ձայնի: Ես ուզում եմ տեսնել, լսել, շնչել քեզ: Համտեսել, դանդաղ, առանց որևէ տեղ շտապելու։ Գիտեմ, որ դու էլ ես ինձ կարոտում։ Ես զգում եմ քեզ, ինչպես դու ես զգում ինձ:
Միշտ։ Մենք վաղուց ունենք մեկ երազ երկուսի համար։ Ես որսում եմ քո մտքերը, դու կարդում եա իմը, և ես երբեք չեմ հոգնում զարմանալ, թե դրանք որքանով են համընկնում: Ես միշտ գիտեմ քո տրամադրությունը: Ուր էլ որ լինես, միշտ կապի մեջ ես ինձ հետ:
Բայց ես ուզում եմ քո հպումը: Կարոտում եմ այն ամենը, ինչ ժամանակին ընկալվում էր որպես սովորական բաներ, որոնց համար հիմա պատրաստ եմ աշխարհում ամեն ինչ տալ։ Դիր իմ ձեռքը քո ձեռքի մեջ և թող մեր մատները միահյուսվեն: Հարմարավետ նստել քո գրկում, լսել քո սրտի բաբախյունը: Նայել քո աչքերին։ Ես իսկապես ուզում եմ քեզ տեսնել… Մնացած ամեն ինչ նշանակություն չունի:



























