Նրանք պարզապես չեն կարող կանգ առնել և սկսել վայելել իրենց հարաբերությունները…
Որոշ բաներ կախված են կյանքի հանգամանքներից, իսկ որոշները՝ կենդանակերպի նշանից, որի տակ ծնվել է այս կամ այն մարդը։ Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու կենդանակերպի երեք համաստեղություններին, որոնք իրենց անհանգիստ տրամադրվածության պատճառով իրենց վտանգում են մենակ մնալ:
Երկվորյակ
Օդի տարերքի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են իրենց հետաքրքրասեր և գրեթե մանկական բնույթով։ Հենց այս մեծ հետաքրքրասիրությունն է նրանց մղում ուսումնասիրել աշխարհը և հանդիպել ամենատարբեր մարդկանց: Դրանում նրանց օգնում է մարդամոտությունն ու ընկերասիրությունը։ Նրանք հազվադեպ են նախապաշարմունքներ ունենում, ինչը հաճախ նրանց հուզական խնդիրների պատճառ է դառնում:
Երկվորյակների բնավորության այս գիծը հակված է ստիպել նրանց ընտրել էմոցիոնալ առումով անհասանելի մարդու կամ արդեն հարաբերությունների կամ ամուսնության մեջ գտնվող անձին որպես զուգընկեր: Զգացմունքային անհասանելիությունը կարող է մեծ ցավ պատճառել Երկվորյակներին, սակայն նրանք չեն հանձնվում՝ հավատալով, որ իրենց զուգընկերն ի վերջո կփոխվի։ Այս նշանի ներկայացուցիչների գլխավոր խնդիրն այն է, որ նրանք բարձր են սավառնում ամպերի մեջ և իրերին ռեալիստի աչքերով չեն նայում։ Այս թերությունը հատկապես աչքի է ընկնում, երբ Երկվորյակը սիրահարվում է և հարաբերությունների մեջ է մտնում արդեն «զբաղված» մեկի հետ։ Նրանք անկեղծորեն հավատում են, որ իրենց հոգատարությունն ու համբերությունը կարող են փոխել ամեն ինչ։ Եվ քանի որ դա երբեք տեղի չի ունենում, նրանք ահռելի ժամանակ են վատնում սպասելով՝ վերջում դառնալով ամբողջովին կոտրված:
Այնուամենայնիվ, ամենավատն այն է, որ Երկվորյակները երազում են ամուսնության և երեխաների մասին, բայց, որպես կանոն, սխալ են ընտրում զուգընկերոջը՝ իրենց կյանքի ծրագրերն իրականություն դարձնելու համար։ Քանի որ այս համաստեղության տակ ծնվածները շատ սոցիալական են և ներկա են գրեթե ամենուր, նրանք բազմաթիվ ծանոթություններ են ձեռք բերում, որոնցից մի քանիսը հետաքրքիր են համարում, բայց ոչ երկար: Եթե նույնիսկ Երկվորյակները որոշեն ինչ-որ մեկի հետ ընտանիք կազմել, նրանց երջանկությունը կարճատև կլինի, քանի որ նրանց զուգընկերները հաճախ մահանում են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով, որից հետո Երկվորյակները կրկին մենակ են մնում:
Առյուծ
Առյուծը Կրակի տարերքի վառ ներկայացուցիչ է՝ եռանդուն, զվարճալի և ակտիվ: Ուստի, ուր էլ որ գնա, Առյուծը ձգտում է միայն մեկ բանի՝ հաղթելու։ Նման մարդիկ չափազանց շփվող են, ինչը գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Սա թույլ է տալիս այս նշանի տակ ծնվածներին կատարել իրենց նվիրական ցանկությունը՝ լինել հիացմունքի և երկրպագության առարկա:
Հարաբերությունների մեջ մտնող Առյուծը, որպես կանոն, այն կառուցում է միայն ինտիմ մտերմության վրա, նույնիսկ եթե դիմացինն իրենից ավելին է սպասում։ Առյուծն իսկական սրտակեր է և երբեք ուշադրություն չի դարձնում, թե ում կարող էր վիրավորել իր պահվածքով, նույնիսկ եթե դա այն մարդն է, ում հետ ընդհանուր երեխաներ ունի:
Այնուամենայնիվ, և հաճախ դա տեղի է ունենում, միշտ կգտնվի մարդ, ում հետ հանդիպումը ճակատագրական կլինի Առյուծի համար։ Առյուծը պատրաստ կլինի նրան նվիրել ողջ աշխարհը, խելահեղ անակնկալներ մատուցել նրա համար ու ամենաանսպասելի կերպով ցույց տալ իր սերը։ Բայց որքան էլ ինտենսիվ և կրքոտ լինեն այս հարաբերությունները, Առյուծը, ի վերջո, սակայն կկոտրի նրա սիրտը, քանի որ նրա երկրորդ կեսը չի կարողանա հաղթահարել զուգընկերոջ իմպուլսիվությունը, նրա հապճեպ որոշումներն ու չափից ավելի արկածախնդիր լինելը:
Իրականում, Առյուծի ամենամեծ խնդիրը նրա ցանկությունն է հանդիպել մի մարդու, ով պատրաստ է մշտապես լինել իր հետ։ Եվ միևնույն ժամանակ նա անկեղծորեն հավատում է, որ իր համար լավագույնը կլինի միայն այն դեպքում, եթե իրեն ոչինչ չխանգարի։ Չնայած վերը նշված ճակատագրական սիրուց հետո նրա կյանքում եղած բազմաթիվ հարաբերությունների և ինտրիգների, ամենից հաճախ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծերանում և մահանում են միայնակ՝ մտածելով, թե որքան տարբեր կլիներ նրա կյանքը, եթե նրա զուգընկերը չհեռանար:
Ջրհոս
Օդի տարերքի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են իրենց խելացիության և պերճախոսության մակարդակով, ինչը նրանց անհերքելի հմայքի հետ միասին դարձնում է գրեթե անդիմադրելի։ Սակայն դա ոչ մի կերպ չի երաշխավորում նրանց երջանկությունը և զգացմունքային բավարարվածությունը մեկ այլ մարդու հետ ռոմանտիկ հարաբերություններից։
Ջրհոսները լավագույն խորհուրդներն են տալիս այլ մարդկանց, թե ինչպես ճիշտ լուծել հարաբերություններում առկա խնդիրները, բայց իրենք իրենց ցանկացած խնդիր արագ հասցնում են աղետի վիճակի: Այս նշանի ներկայացուցիչները լսում են իրենց սրտին և հաճախ հարաբերությունների մեջ են մտնում նրանց հետ, ովքեր լիովին անհարմար են ուժեղ հուզական կապ ստեղծելու համար: Թեև Ջրհոսը դա գիտի հենց սկզբից, սակայն ռիսկի դիմելու նրա սովորությունը ստիպում է նրան մնալ զուգընկերոջ հետ՝ զուտ հետաքրքրությունից ելնելով, թե ինչպես է ամեն ինչ ավարտվում:
Ջրհոսները պարզապես չեն կարող նրբանկատ լինել: Եվ նաև նրանք տրվում են զուգընկերոջ հետ հարաբերություններին ոչ թե 100, այլ 200 տոկոսով։ Նույնիսկ եթե սկզբում հարաբերությունները նորմալ են թվում էմոցիոնալ տեսանկյունից, Ջրհոս կին զուգընկերն արագորեն խնդիրներ է ունենում իր մտքի բացության և այն փաստի հետ, որ նա աշխարհն այլ կերպ է տեսնում, քան մյուսները: Հենց նրան թվում է, թե զուգընկերը փորձում է ինչ-որ կերպ սահմանափակել իրեն, սկզբում նա կարող է փորձել փոխվել, բայց հետո, որպես կանոն, ամբողջ ուժով փախչում է։ Դա տեղի է ունենում նույնիսկ իր սեփական ընտանիքը ստեղծելու գործընթացում, քանի որ, ըստ Ջրհոս կնոջ հասկացությունների, նրա ազատությունը շատ ավելի կարևոր է, քան երջանիկ զույգի իդեալական պատկերը, որը կարող է ցուցադրվել ուրիշներին: Նա պարզապես ցանկանում է ապրել իր ձևով, այլ ոչ թե խաղալ ուրիշի կանոններով: Եվ շատ դեպքերում միայնությունը հենց այն գինն է, որը դուք պետք է վճարեք դրա համար:



























