Քիչ հավանական է, որ մեզանից որևէ մեկը չի լսել ավելորդ քաշի վտանգի մասին, որն ազդում է ոչ միայն սրտի և արյան անոթների վրա, այլև խանգարում է շատ այլ օրգանների բնականոն աշխատանքին։ Իսկ մեր այսօրվա պատմության հերոսուհու դեպքում ավելորդ քաշը ճակատագրական դեր խաղաց։
Քսենիա Մախովան սկսել է գիրանալ դեռահաս տարիքում՝ թոքաբորբով տառապելուց հետո։ Գիրությունը սկզբում այնքան էլ նշանակալի չէր, սակայն ժամանակի ընթացքում քաշը հասավ կրիտիկական 300 կգ-ի։ Կնոջ ստամոքսում հատուկ փուչիկ տեղադրեցին, որի շնորհիվ նրան հաջողվեց նիհարել 22 կգ։

Սակայն, երբ եկել է փուչիկը հանելու ժամանակը, Քսենիան չկարողացավ Մոսկվա հասնել թռիչքների հետ կապված խնդիրների պատճառով։ Իսկ մատչելի հեռավորության վրա գտնվող հիվանդանոցում ընթացակարգը մերժվեց։ Այնուամենայնիվ, որոշակի մեղավորություն ուներ նաև ինքը՝ հիվանդը։ Այս ամբողջ ընթացքում Քսենիան ստիպված է եղել հետևել հատուկ սննդակարգի, պարբերաբար զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Նա ոչինչ չէր արել՝ իր անգործությունը հիմնավորելով ֆինանսների սղությամբ։

Մտերիմ ու ծանոթ կանայք փորձում էին ցանկացած բարեգործական կազմակերպության ուշադրությունը հրավիրել նրա վրա, օգնել ամեն կերպ։ Անցած շաբաթ կինն իրեն շատ ավելի վատ էր զգում, քան նախկինում։ Ցավոք, անհրաժեշտ բուժօգնությունը շատ ուշացավ։ 37-ամյա կինը մահացավ, Քսենիան թողեց իր միակ 14-ամյա դստերը, որի ճակատագիրը դեռ անորոշ է։




























