Ծովի խորքերը դեռևս մեծ մասամբ առեղծված են մարդու համար: Հետազոտություններ են ընթանում, բայց դրանք չունեն այն մասշտաբները, ինչ ասենք տիեզերական ծրագրերը։ Ըստ այդմ՝ գումարը նույնպես շատ ավելի քիչ է հատկացվում։ Քանի որ մարդու համար շատ ավելի հեշտ է ծովերն ու օվկիանոսները վերածել հսկայական աղբավայրի, քան հոգ տանել կենդանի էակների պահպանման մասին: Յուրաքանչյուր ոք պետք է գոնե մի քիչ ապրի ափին։
«Շան հետ քայլելով ափի երկայնքով՝ մենք բախվեցինք մի մեծ ոսկորի, որը, պարզվեց, կետի ողնաշարից մեկն էր»

«Ես իմ տան համար դեկորացիաներ եմ պատրաստել ծովափին գտած խեցիներից»

«Գտա կապույտ ապակու կտոր, որը տարիների ընթացքում ջուրը վերածել էր գնդակի»

«Սառցադաշտից մաքրամաքուր սառույցի մի կտոր հոսանքը տեղափոխել է ծովափ։ Հետաքրքիր է, քանի՞ տարեկան է»

Այս պատյանից ծովային հոսանքները պարույր են սարքել

Ծովաստղերը քայլում են լողափով

Ծովային քամիներն այս լողափում ստեղծել են ժամանակակից քանդակների ցուցահանդես

Այս մեդուզան կոչվում է «Առյուծի բաշ»։ Նրանց տրամագիծը կարող է հասնել 1,2 մետրի, իսկ շոշափուկների երկարությունը հասնում է 3 մետրի: Վերջերս դրանցից մեկն ափ է նետվել ԱՄՆ Մեյն նահանգում

Այս խխունջները թիմով են աշխատում ժայռը մագլցելու համար

«Ինչ-որ մեկի հեռախոսն ափ է նետվել։ Ըստ երևույթին, նա այդքան էլ երկար չի մնացել խորքում»

Խճաքարը, որի վրա կպած են խեցիներ, նման է սրտի

Հակիրճ` ծովում տիրող էկոլոգիական իրավիճակի մասին։ Փոքրիկ խեցգետինն ապրում է պլաստմասե շշի խցանի մեջ

«Աղջիկս լողափում գտավ այս սրտաձև խճաքարը: Կարծում եմ, որ դա ինչ-որ բրածո է, գուցե ինչ-որ ձկան ատամ»

«Ես կարծում էի, որ անսովոր խխունջ եմ գտել, բայց երեխաները բացատրեցին, որ դա խեցգետնի պատյան է»

«Այս պտուտակը պահվում է ազնիվ խոսքի վրա, ուստի աղի քամիներն այն սպառել են»

Բրածո` երկաթի պիրիտի կտորի մեջ, որը ջուրը հղկել է գրեթե կլոր ձևի








