Սերը թունավոր չէ, մարդիկ են այն դարձնում են թունավոր:
Ես գիտեմ, որ հեշտ չէ մենակ մնալն ու գիշերը դատարկ բնակարան վերադառնալը, բայց երբեմն դա ավելի լավ է, քան նվաստացնող և վիրավորող մեկի կողքին լինելհ: Դուք արժանի եք երջանկությամբ ու սիրով լի կյանքի, ոչ թե ցավով ու տառապանքով: Դուք չպետք է թույլ տաք, որ այլ մարդիկ կործանեն ձեր կյանքը, վե՛րջ։
Թունավոր հարաբերությունները շփոթեցնող են և իսկապես դժվար է դուրս գալ դրանցից: Եթե ինչ-որ մեկը ձեզ վատ է վերաբերվում, ամեն ինչ արեք ելք գտնելու համար: Որքան էլ սարսափելի է, դուք պետք է դա անեք, և դուք կարող եք դա անել:
Մի վախեցիր մենակ ապրելուց, վախեցիր կյանքդ անցկացնել ոչ այն մարդու հետ:
Պետք չէ գիշերը արցունքների մեջ քնել և չպետք է արթնանալ՝ միայն մտածելով, թե այսօր ինչպիսի տրամադրություն կունենա ձեր զուգընկերը։ Դուք արժանի եք ավելի լավ հարաբերությունների, բայց դա տեղի չի ունենա, մինչև չսկսեք առաջ շարժվել և որոշ ժամանակ չտաք ինքներդ ձեզ գտնելու համար:
Ոչ, դուք երբեք չեք լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էիք, բայց ամեն օր ավելի ու ավելի շատ կբացահայտեք ձեր իսկական եսը: Խնդիրներ անխուսափելիորեն տեղի են ունենում յուրաքանչյուր հարաբերություններում, բայց եթե այն, ինչը համարում եք սեր, ձեզ քայքայում է, ապա ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ:
Սերը թունավոր չէ, մարդիկ են այն դարձնում թունավոր:
Դուք կարող եք հաղթահարել այս փորձությունը, բայց դուք պետք է ամուր մնաք: Կյանքը վերելքների և վայրէջքների շարք է, բայց ի վերջո դու կարող ես երջանիկ լինել:
Հավատացեք առաջին հերթին ինքներդ ձեզ։ Մի մնացեք թունավոր հարաբերությունների մեջ, քանի որ վախենում ես մենակ մնալուց: Փորձեք մենակ մնալ ինքներդ ձեզ հետ, և կյանքը, անկասկած, ձեզ կուղղորդի դեպի ձեզ համար լավագույն վայրը։



























