Ժամանակ առ ժամանակ մարդու կյանքն ու առօրյան փոփոխությունների կարիք ունի, անգամ կոնսերվանտները ձանձրալի են համարում չափազանց միապաղաղ և նույնանման առօրյան։

Եթե ոչինչ էլ դուք չփոփոխեք, միևնույն է, կյանքը կամ ճակատագիրն ինքն իր խմբագրումները կանի ձեր կյանքում, բայց կան արկածասերներ, որոնք ադրենալինի անհագ պահանջ ունեն և դա մղում է իրենց ռիսկային, կուրիոզ, խենթ արարքների։ Իսկ ինչու՞ ոչ։
Շատ հնարավոր է, որ ձեզ էլ չի խանգարի մի փոքր խենթությունը և չմտածված արարքը։ Թե ինչպիսի հունով է ընթանում ձեր կյանքը, թե ի՞նչ փոփոխությունների կարիք ունի այն, կամ ի՞նչ եք դուք ինքներդ ցանկանում փոխել ձեր կյանքում դուք կիմանաք այս թեստը անցնելով։

Հարցերի պատասխանները փոխկապակցվելով իրար ճշգրիտ կերպով հաշվարկում և ընդհանրացնում են այն ինչ դուք ունեք և դրանից ելնելով հոգեբանի վերլուծությամբ ձեզ է առաջարկվում մի քանի պարզ քայլեր կամ ուղղություններ ձեր կյանքի բարելավման համար։
Փորձեք հնարավորինս իմպուլսիվ և անկեղծ պատասխանել հարցերին, առավել ճշգրիտ պատասխան ստանալու համար։ Դե ինչ, գնացինք․․․



























