Ամենալավ այլընտրանքը կորեական գազարին

Կորեական ձևով պատրաստված գազարը վաղուց է դարձել շատերիս սիրելին։ Կծու գազարը բուսայուղի մեջ, որն այսօր ներկայացնում ենք կորեական աղցանի այլընտրանքն է։ Այն շատ հեշտ է պատրաստվում և իրոք շատ համեղ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Գազար – 1 կգ
  • Կարմիր պղպեղ, աղ – 2 թ.գ.
  • Բուսայուղ – 1,5 բաժակ
  • Հիլ – ըստ ճաշակի
  • Մշկընկույզ – 0.5 թ.գ.
  • Մեխակ – 0,5 թ.գ.
  • Եղեգնաշաքար – 0.5 բաժակ
  • Մանանեխի սերմեր – 8 ճ.գ.

Պատրաստման եղանակը

1. Մաքրեք և խորանարդիկներով կտրատեք գազարը։ Տեղավորեք այն ջրով կաթսայի մեջ և հասցրեք եռման վիճակի, կրակն իջեցրեք և եփեք մոտ մեկ րոպե։

Ամենալավ այլընտրանքը կորեական գազարին

2. Գազարը չորացրեք թղթե անձեռոցիկներով և դրեք խորը տարրայի մեջ։ Ավելացրեք մշկընկույզը, կարմիր պղպեղը, հիլը, աղը և լավ խառնեք։ Այս ամենը տեղավորեք ապակե տարրայի մեջ։

Ամենալավ այլընտրանքը կորեական գազարին

3. Միջին կրակի վրա դրեք մանանեխի հատիկներով բուսայուղը։ Երբ մանանեխի սերմերը սկսեն պայթել, հանեք կրակից և թողեք հինգ րոպե մնա։

Ամենալավ այլընտրանքը կորեական գազարին

4. Այս ձեթը լցրեք գազարի վրա, լավ փակեք տարրան և թողեք 14 օր լուսավոր տեղում և ժամանակ առ ժամանակ բանկան թափահարեք։ Երկու շաբաթից հետո այն կարող եք արդեն ուտել։

Ամենալավ այլընտրանքը կորեական գազարին