Ցանկանու՞մ եք ընդհամենը 2 շաբաթ անց ունենալ անուշահամ ելակով լիկյոր: Այս բաղադրատոմսով դա շատ հեշտ կլինի:
Այս նրբահամ թեթև ալկոհոլային ըմպելիքը կհավանեն բոլոր նրանք, ում բախտ կվիճակվի գալ ձեզ հյուր:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
(2,5 լիտր լիկյորի համար)
ելակ — 1 կգ
շաքարավազ — 5 բաժակ
օղի — 0,8 լիտր
Պատրաստման եղանակը՝
1. Ելակը պենք է լավ լվանալ և չորացնել։
2. Ելակը և շաքարավազը լցնել մաքուր, ստերիլիզացված բանկայի մեջ։
3. Լցնել օղին այնքան, մինչև ելակները ծածկվեն։
4. Ծածկել մաքուր ստերիլիզացված կափարիչով, այնուհետև պետք է բանկան մի քանի անգամ թափահարել, որից հետո մոտ 2 շաբաթ պետք է այն պահել սառնարանում։

5. 2 շաբաթ անց պատրաստի լիկյորն անցկացնում ենք թանզիֆով կամ խիտ քամիչով։
6. Զտված լիկյորը լցնել շշերի մեջ և պահել մութ, սառը տեղում։
Ելակով լիկյորը կարող եք վայելել ամռան ընթացքում, նաև կարողեք փահել ձմռան համար։
Բարի վայելում։



























