ԹԵՍՏ. Որքա՞ն խանդոտ եք դուք, եկեք պարզենք միասին

Խանդը բնորոշ է մարդկանց, սակայն տարբեր մարդկանց մոտ այն տարբեր կերպ է դրսևորվում:

Խանդը կարող է այնքան ուժեղ լինել, որ կարող է քայքայել հարաբերությունները: Խանդը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:

Հոգեբանները խանդը դասակարգում են ըստ գույների:

ԹԵՍՏ. Որքա՞ն խանդոտ եք դուք, եկեք պարզենք միասին

Սպիտակ խանդը անվնաս խանդ է,  այն  նույնիսկ որոշ չափով օգտակար է  հարաբերությունների համար: 

Սպիտակ խանդի դեպքում  մարդը  լիովին վստահում է  զուգընկերոջը  և համոզված է, որ նա «իրենն է»: Այս խանդը համարում են պրոֆիլակտիկ խանդ:

ԹԵՍՏ. Որքա՞ն խանդոտ եք դուք, եկեք պարզենք միասին

Կապույտ խանդը դրսևորվում է այն դեպքում, երբ խանդոտ  տղամարդը  կամ կինը  չի կարողանում հաղթահարել  իր հոգեկան տառապանքները, Դա կապված է տագնապայանության և ինքնավստահության պակասի հետ: 

Նման խանդով տառապող կինը  առանց պատճառի կարող է լաց լինել,  իսկ տղամարդը   թաղվում է մռայլ մտքերի մեջ: 

Նրանց համար չափազանց կարևոր է, որ զուգընկերը ժամանակ առ ժամանակ  կրկնի որ շատ է սիրում:

ԹԵՍՏ. Որքա՞ն խանդոտ եք դուք, եկեք պարզենք միասին

Կանաչ խանդի դեպքում  տանջում են   դավաճանության մասին մտքերը,  մարդը չի կարողանում ազատվել կպչուն մտքերից: 

Տղամարդիկ  փորձում են  իրենց «ցավը» սփոփել  ալկոհոլի մեջ, իսկ կանայք դիմում են հակադեպրեսանտերի օգնությանը:

Նման դեպքում զուգընկերոջ ցանկացած քայլ  կասկածելի է թվում:

ԹԵՍՏ. Որքա՞ն խանդոտ եք դուք, եկեք պարզենք միասին

Կարմիր խանդը  սարսափելի է, դա հիվանդագին  խանդ է, որ կարող է անգամ հոգեկան անհավասարակշռության հասցնել: 

Կարմիր խանդով տառապող տղամարդը  կարող է  ծեծի ենթարկել կնոջը  ընդամենը մի քանի րոպե ուշանալու,  հեռախոսազանգին չպատասխանելու համար: 

Այս խանդից պետք է ձերբազատվել, այլապես կարող են անդառնալի հետևանքներ լինել:

ԹԵՍՏ. Որքա՞ն խանդոտ եք դուք, եկեք պարզենք միասին

Մանուշակագույն  խանդը   խանդի ամենանենգ տարբերակն է: Սա անկառավարելի է և նման խանդով տառապող մարդուն հնարավոր չէ ոչինչ բացատրել:

Կյանքի բոլոր ոլորտներում նման  մարդիկ հավասարակշռված են, բայց  խանդի առումով անտանելի են: Անհրաժեշտ է մասնագետի օգնություն այդ խանդը բուժելու համար: