Պատահում է, որ մարդուն ինչ-որ բան պետք չէ։ Բայց նա, փոխանակ վաճառելու կամ ինչ-որ մեկին տալու, ուղղակի ինչ-որ տեղ է նետում ու հանգիստ մոռանում։ Հասկանալի է, եթե դա ինչ-որ մանրուք է՝ հեռախոս կամ հագուստ։ Բայց եթե խոսքը գնում է շքեղ վիլլաների, դղյակների, թանկարժեք մեքենաների և նույնիսկ ամբողջ հանգստավայրերի մա՞սին։
1. Pontiac Bonneville հավաքածու։ 1969-ին ինչ-ինչ պատճառներով թողել են ավտոկայանատեղիում

2. Երբեմնի շքեղ Palazzo Sammezzano-ն Իտալիայում։ Այն վաճառվել է 1999-ին աճուրդում և դրանից հետո քայքայվել

3. Շքեղ առանձնատան սենյակներից մեկը, որը նախկինում պատկանում էր ԱՄՆ-ի հայտնի կրոնական աղանդի առաջնորդին

4. Մեկ այլ գեղեցիկ նեոբարոկկո ոճի վիլլա լքված է ավելի քան 20 տարի

5. 17-րդ դարի իտալական փոքրիկ մատուռն այսօր դժվար ժամանակներ է ապրում

6. Նյու Հեմփշիրում (ԱՄՆ) այս հյուրանոցը ստիպված էր փակվել 2011թ. Նոր սեփականատերերը ցանկանում էին այն դարձնել երկրի լավագույն լեռնադահուկային հանգստավայրը, սակայն չկարողացան գումար հայթայթել վերանորոգման համար

7. Գերմանական Բադ Սուդեն-Ալենդորֆ քաղաքի մոտ գտնվող ամրոցը լքված է ավելի քան 2 տարի։ Դեռ պարզ չէ, թե ինչու են նոր սեփականատերերն այն գնել 2021 թվականին

8. Լեհաստանի Կոպիցեում լքված պալատը կառուցվել է 1360 թվականին եւ այրվել 1958 թվականին։ Այդ ժամանակվանից շենքը կամաց-կամաց քայքայվում է, թեև այն արդեն մի քանի անգամ վաճառվել է, և սեփականատերերը ամեն անգամ խոստացել են վերականգնել այն

9. Դեթրոյթի Թոմաս Քուլիի անվան ավագ դպրոցում հավաքների դահլիճ: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ դպրոցը չէր գործում 7 տարի, իսկ դահլիճը, համապատասխանաբար, այս ամբողջ ընթացքում լքված էր։ Ցավոք, այն այրվել է 2017 թվականին

10. Լքված ճապոնական այգի միջնադարյան Գերմանիայի ոճով: Այն փակվել է 2007 թվականին տնտեսական ճգնաժամի պատճառով

11. Բեռլինի արվարձանում գտնվող հին վիլլան դեռ կարողանում է զարմացնել իր ինտերիերով, չնայած այն հանգամանքին, որ այստեղ վաղուց ոչ ոք չի ապրում

12. XIX դարի արքունիքն արտ նովո ոճով հյուսիսային Ֆրանսիայում: Այժմ տեղի բնակիչները հնարավորինս լավ հետևում են շենքին, կարկատում են տանիքը և փորձում են տարածք չթողնել հետաքրքրասեր զբոսաշրջիկներին

13. 18-րդ դարի իտալական վիլլայի տպավորիչ ինտերիերը՝ Ռոկոկո ոճով: Եթե այս գեղեցկուհուն չխնամեն, ամեն ինչ շատ արագ կքայքայվի

14. Վանկուվերի մոտ գտնվող լքված հիվանդանոցի տարածքում գտնվող շենքերից մեկը։ Այժմ այնտեղ նկարահանվում են ֆիլմեր և սերիալներ

15. Ֆրանսիայի հարավում գտնվող աբբայությունը հիմնադրվել է 1332 թվականին։ 19-րդ դարում վանքն ապամոնտաժվել է, իսկ նյութերը տեղափոխել այլ վայր, որտեղ դրանց հիմքի վրա կառուցվել է նոր շենք

16. 1873 թվականին Նյու Յորքի արվարձանում կառուցված առանձնատունը ցանկացել են վերածել հյուրանոցի, սակայն տեղի իշխանությունները թույլ չեն տվել և մի քանի տարի տունը դատարկ է

17. 19-րդ դարի ֆրանսիական դղյակը կամաց-կամաց քանդվում է








