Բրիտանացի փոքրիկ Ֆարուկն արդեն երկու տարեկանում ուներ նախանձելի փարթամ «սանրվածք»: Երեխայի մայրը հիշում է, որ կտրվածք անելն ամեն անգամ վերածվում էր արկածի։ Բանն այն է, որ տղայի հաստ ու զարմանալիորեն փարթամ մազերը կտրելը հեշտ գործ չէր։


Մի օր խանութի մի հաճախորդ հիացավ փոքրիկի արտաքինով, նա լուսանկարեց նրան և տեղադրեց համացանցում։ Ֆարուկի մայրը սկզբում չուրախացավ, բայց հետո կարդաց նկարի մեկնաբանություններն ու նրա կարծիքը փոխվեց։


Օգտատերերից շատերը լիովին հիացած են տղայի զարմանահրաշ վարսերով։ Մայրիկը որոշեց փրկել նրա շքեղ մազերը և դադարեց կտրել երեխայի մազերը: Դրանից հետո նա ստեղծեց Instagram-ի հաշիվ Ֆարուկի համար, ի զարմանս կնոջ, ընդամենը մեկ ամսվա ընթացքում ավելի քան 5000 մարդ բաժանորդագրվեց դրան: Իսկ երբ Ֆարուկը 5 տարեկան էր, նա ստացավ իր առաջին հրավերը Նյու Յորքում նորաձևության ցուցադրության որպես մանկական մոդել:


Այսօր Ֆարուկը ոչ միայն ճանաչված մոդել է, այլեւ նկարահանվել է շամպունի գովազդներում՝ վաստակելով մեծ գումար։ Իհարկե, տղայի շքեղ մազերը հատուկ խնամք են պահանջում, մայրը խոստովանում է, որ դրա համար շատ ժամանակ ու գումար է պահանջվում։ Բայց արժի, չէ՞։




























