Բոլորս էլ ցանկանում ենք մաքուր ու կոկիկ ապրել, բայց միևնույն ժամանակ քչերն են սիրում անվերջ ժամեր անցկացնել մաքրության, լվացման և այլնի վրա տնային գործերում։ Թանկարժեք հանգստյան օրերը վատնելու փոխարեն, օրինակ՝ ջեռոցը փայլեցնելու համար, փորձեք այս խորհուրդները:
Դրանք գործընթացը մի փոքր կհեշտացնեն և ավելի արդյունավետ կդարձնեն, և դուք կարող եք նույնիսկ ավելի քիչ ջանք գործադրել:
Ազատվեք խոհանոցի պահարանների յուղոտ թաղանթից

Նման ճարպի կուտակումն անխուսափելի է պահարանների և սեղանների վրա։ Ինչպե՞ս ազատվել դրանից: Սա այն դեպքն է, երբ սեպը սեպով են հանում ։ Պարզապես թղթե սրբիչը թրջեք բուսայուղի մեջ և սրբեք մակերեսը:
Ծածկույթներ օգտագործեք վառարանի վրա

Դրանք բացարձակապես հանճարեղ են: Տապակած կերակուրը վառարանի վրայից քերելու փոխարեն, պարզապես փոխեք ծածկույթը:
Կտրող տախտակը քսեք կիտրոնով

Փայտե կտրող տախտակները ֆանտաստիկ են, բայց դրանք շատ են կեղտոտվում և դժվար է մաքրել բակտերիայից: Տախտակը կարելի է մանրակրկիտ մաքրել՝ տրորելով այն աղով և կես կիտրոնով։ Ավարտեք՝ թեթև ողողելով, ապա լավ չորացնելով:
Ապակե թխման տարան փայլաթիթեղով ծածկեք

Ջեռոցում թխելուց հետո պետք է մաքրել ապակյա սպասքը: Փորձեք օգտագործել փայլաթիթեղը դրա համար: Փայլաթիթեղից գնդակ սարքեք, ավելացրեք մի քիչ ջուր և օճառ և քսեք:
Մաքրեք կեղտոտ լվացարանները բնական միջոցներով

Թույլ մի տվեք, որ կեղտոտ լվացարանները փչացնեն ձեր տրամադրությունը: Կիտրոնը կիսով չափ կտրեք և մի փոքր ամանի մեջ լցրեք մի քիչ խմորի սոդա: Այնուհետև ամբողջ լվացարանը ցանել սոդա և թարմ կիտրոնի հյութ քամել սոդայի վրա: Կիտրոնի մյուս կեսն օգտագործեք որպես սպունգ։ Վերջում, միացրեք ծորակը և ողողեք մնացորդը:
Երկրորդ երիտասարդությունը սպորտային կոշիկների համար

Եթե ցանկանում եք ձեր կաշվե սպորտային կոշիկները մաքուր և նոր տեսք ունենան, վերցրեք սպիտակ ատամի մածուկ և հին ատամի խոզանակ: Դրանց օգնությամբ մաքրեք կոշիկները կուտակված կեղտից։ Լվանալ և չորացնել:
Ինչպես հեռացնել մոմը գորգից

Եթե մոմը պատահաբար կաթել է գորգի վրա, ծածկեք բիծը թղթե տոպրակով: Այնուհետև թղթի վրա տաք արդուկով անցեք: Ջերմությունից մոմը կհալվի, իսկ թղթե տոպրակը կկլանի այն։



























