Մեզանից ո՞վ չի սիրում այցելել ռեստորան կամ սրճարան և փորձել նոր համեղ ուտեստ: Սակայն ժամանակակից խոհարարների փորձերը չեն ավարտվում նոր բաղադրատոմսերի օգտագործմամբ։ Վերջին շրջանում ռեստորանները մեծ ուշադրություն են դարձնում ուտեստների մատուցմանը։ Ի վերջո, հենց դա է օգնում նրանց առանձնանալ մրցակիցներից։ Այս մոտեցման շնորհիվ որոշ հաստատություններում հաճախորդներին շատ հետաքրքիր և անսովոր բաներ են սպասում:
1. Ծովամթերք ձկնորսական պարագաների տուփի մեջ: Հիանալի գաղափար է թվում, բայց ինչո՞ւ է կափարիչն այդքան կեղտոտ: Իսկապե՞ս նրանք դեն են նետել պարունակությունը և այնտեղ ուտելիք լցրել

2. Այս հաստատությունում սուրճը մատուցվում է մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ, իսկ այ հիմնական ուտեստը մատուցվում է սուրճի բաժակի մեջ։ Հետաքրքիր մոտեցում է:

3. «Երբ ես ամբողջությամբ ավարտեցի ուտեստը, հասկացա, որ այս բարում ափսեների փոխարեն հին սկավառակներ են օգտագործում»

4. Հետաքրքիր է, այս ձողիկների տակ կա՞ ինչ- որ ուտելիք, որի վրա կախված է սաղմոնը

5. «Չերրի լոլիկ մոցարելլայով և պեստոյով, մատուցվում է փայտի կտորից պատրաստված ափսեի մեջ։ Այս ռեստորանը կարծես գնահատում է պարզությունն ու մտերմությունը բնության հետ»

6. Եգիպտացորենի համեղ մատուցում, որի համար խոհարարը պետք է ոգեշնչված լինի երկարատև վերանորոգումից

7. «Այստեղ կարող է թվալ, թե հացի մեջ են եգիպտացորեն մատուցում, բայց իրականում դա իսկական կենդանու ոսկոր է՝ երկու մասի սղոցված։ Եվ այո, ես պարզաբանեցի, որ դա միանգամյա օգտագործման չէ»

8. «Իմ հյուրանոցում նախաճաշը մատուցվում է քարի վրա: Հիմա ամառ է, ու շոգից ամեն ինչ մի քիչ հալվել է»

9. Սիրո՞ւմ եք սքեյթբորդ վարել, դե սիրեք նաև դրանից ուտել

10. Ստվարաթուղթը շատ ֆունկցիոնալ բան է։ Օրինակ, այս սրճարանում այն օգտագործում են ափսեի փոխարեն

11. Մեր օրերում քչերին են զարմացնում փայտե ափսեները, ուրիշ բան են քարե ափսեները

12. Կարծես քարերն իսկապես իշխում են։ Այս ռեստորանում դրանք օգտագործվել են որպես ձեթի և աղի տակդիր

13. Այս մթերքը նման է ժամանակակից քանդակի։ Միակ ափսոսն այն է, որ սենդվիչից գրեթե ամբողջ պանիրը հոսել է

14. «Սոխի օղակները յուղի ձագարի վրա։ Հուսով եմ, որ այս ուտեստը պատրաստելիս ոչ մի Երկաթե Փայտահատ չի տուժել»

15. «Մակարոնեղենը պատված է տրյուֆելի փշուրներով, բայց բոլորովին ախորժելի տեսք չունի։ Կարծես թե կաշվե պայուսակի հացը նախատեսված է ընդհանուր տպավորությունը պայծառացնելու համար»

16. «Կրոկետներ, որոնք մատուցվել են քարերով լցված փայտե տուփի մեջ։ Պարզապես զարմանում եմ, թե ինչով են առաջնորդվել այս գլուխգործոցը ստեղծած մարդիկ»

17. «Կտրող տախտակի վրա մատուցումն ինձ ընդհանրապես չզարմացրեց: Բայց մեծ բացերով սեղանը, որի միջով անընդհատ ամեն ինչ ընկնում էր, ուղղակի կատաղեցրեց»

18. «Այս ուտեստն այնքան սահմռկեցուցիչ է թվում, կարծես վերջին կերակուրը լինի, որ ես ուտում եմ»








