Դուք դեռ տառապու՞մ եք ձեր «թերությունների» պատճառով։ Իսկ եթե վերցնեք և բոլոր մինուսները դարձնեք պլյուսնե՞ր։
Գեղեցկության չափանիշներ գոյություն չունեն…
Մոնա Լիզան հոնք չունի, իսկ Կուստոդիևի մոդելները՝ գոտկատեղ։ Վեներա Բոտիչելլին չափազանց թեք ուսեր ունի, իսկ Ռուբենսի գեղեցկուհիները՝ հսկայական հետույքներ։ Ֆրիդա Կալոն, ընդհանուր առմամբ, միահոնք է և բեղեր ունի։ Եվ սրանք համաշխարհային արվեստի աստղերն են։ ⠀
Շարունակե՞նք:
Պոլ Գոգենը խելագարվում էր թահիացի թիկնեղ կանանց համար, Միքելանջելոյի իդեալը կին բոդիբիլդերն էր, իսկ Դեգան չէր կարող պատկերացնել ավելի գեղեցիկ մեկին, քան բալերինան:
Արվեստագետների անձնական նախասիրությունների մասին կարելի է երկար խոսել, սակայն երկու եզրակացություն կա։
1 – գեղեցկության չափանիշ չկա
2 – նույնիսկ արվեստի գործերն են անկատար
Վերադառնանք Մոնա Լիզայի դիմանկարին։ Երկարավուն ուղղանկյուն դեմքի վրա քիթը չափազանց երկար է թվում, իսկ բերանը` փոքր: Աչքերը թեթևակի ուռած տեսք ունեն, թարթիչներն ընդհանրապես չեն երևում, բացակայում են նաև հոնքերը։
Սպասեք մի րոպե, այս կնոջ գեղեցկությամբ հիացած են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, ինչպե՞ս է նա դա արել: ⠀
Ջոկոնդան զարմանալի էներգիա ունի։ Թեթև ժպիտ է խաղում նրա շրթունքների վրա , թվում է, որ նա խորամանկորեն ծիծաղում է ձեզ վրա ՝ միևնույն ժամանակ մնալով ամբողջովին հանգիստ: Նրա ինքնավստահությունը գրավում է, իսկ աչքերում չարաճճի կայծերը խթանում են երևակայությունը:
Հիմա պատկերացրեք, թե ինչ տեսք կունենա Մոնա Լիզան, եթե անընդհատ մտածեր իր «սխալ» քթի մասին։ ⠀
Դուք դեռ տառապու՞մ եք ձեր «թերությունների» պատճառով։ Իսկ եթե վերցնեք և բոլոր մինուսները դարձնեք պլյուսներ։
Պարզապես այն պատճառով, որ դուք այդպես եք որոշել: Սկսիր քեզ սիրով նայել, իսկ այս աշխարհին՝ վստահությամբ և թեթև ծաղրով:
Ի վերջո, յուրաքանչյուր կին Աստծո կողմից ստեղծված գլուխգործոց է, հարյուրավոր անգամ ավելի հանճարեղ, քան Լեոնարդոյի գործը:



























