Նշվում է, որ պատերազմից առաջ ավելի շատ տղա էր ծնվում, քան աղջիկ։ Չէ՞ որ մարդն զգում է ապագան և ներքուստ անցնելով գալիք փորձությունները՝ զորանում է հոգով, ինչը հանգեցնում է ներքին էներգիայի ավելացման:
Չծնված երեխայի սեռը հիմնականում կարելի է կանխատեսել, ասում է պարահոգեբան Սերգեյ Լազարևը …
Տղայի ծնվելու համար ավելի շատ էներգիա է պետք, քան աղջկա, ընդ որում՝ ռազմավարական էներգիա։ Եթե մարդն ապրում է լիակատար հարմարավետության մեջ, ապա ավելի հավանական է, որ նա աղջիկ ունենա։ Եթե սկսվել են դժվարությունները, անախորժությունները, ապագայի փլուզումը, և մարդը ճիշտ է վերաբերվում դրան, կարող են հայտնվել տղաներ։ Նշվում է, որ պատերազմից առաջ ավելի շատ տղա էր ծնվում, քան աղջիկ։ Չէ՞ որ մարդն զգում է ապագան և ներքուստ անցնելով գալիք փորձությունները՝ զորանում է հոգով, ինչը հանգեցնում է ներքին էներգիայի ավելացման:
Տղան ծնվում է, երբ կինն ամուսնուց ուժեղ է, եթե ամուսինը հստակ դեսպոտ է, աղջիկներ են ծնվում։
Եթե տղամարդը հստակ առաջնորդ է, աղջիկ է ծնվում, եթե կինն է առաջնորդ, տղա է ծնվում։
Երբ ընտանիքում նվաստացվում է զգայական, կանացի սկզբունքը, աղջիկներ են ծնվում։ Երբ առնականը, հոգեւորը՝ տղաներ։ Մենք հաճախ ենք տեսնում այս նկարը` պրոֆեսոր, գիտությունների դոկտոր` ընտանիքում` միմիայն դուստրեր: Ալկոհոլիկ ջրմուղագործը միայն որդիներ է ծնում։ Ցանկանու՞մ եք ժառանգորդ ունենալ, թող կինդ քեզ հրամայի, թող մի քիչ կառավարի ընտանիքը։



























