Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում բացասական իրավիճակներին: Ոմանք պահպանում են իրենց հանգստությունը, իսկ մյուսները դառնում են նյարդային, զայրացած կամ բռնկուն։ Իսկ ինչպե՞ս եք վարվում դուք։
Խոյ
Խոյը Կրակի տարերքի նշան է: Այս մարդիկ ինքնավստահ են և խառնվածքով։ Խոյերը վճռական են, բայց իմպուլսիվ, ուստի նրանք կարող են անհաս վարքագիծ դրսևորել՝ բաց թողնելով բացասական հույզերը, այլ ոչ թե վերլուծել ամբողջ իրավիճակը, նախքան դրան ինչ-որ կերպ արձագանքելը:
Ցուլ
Երկրային տարրի այս նշանի տակ ծնված մարդիկ չափազանց հավատարիմ են։ Ցանկացած փոփոխություն նրանց ստիպում է անապահով զգալ: Ցուլերը հավատում են «հանգստացիր և շարունակիր» կարգախոսին։ Նրանք նախ վերլուծում են իրավիճակը, հետո գործում։ Եվ չեն հրաժարվում մարդուն պատժելու հնարավորությունից, եթե նա իսկապես մեղավոր է։
Երկվորյակ
Նրանք կխոսեն իրենց զգացմունքների մասին, քանի դեռ չեն ասել ամեն ինչ։ Սրանք շատ հարմարվող անհատներ են, ուստի նրանք գիտեն, թե ինչպես վարվել բացասական իրավիճակում: Երկվորյակները դանդաղ, բայց հաստատ կընդունեն այն, ինչ սպասվում է և կհամակերպվեն իրականության հետ:
Խեցգետին
Խեցգետինները զգայուն են և զգացմունքային: Եթե պարզվի, որ դու անզգա մարդ ես, անմիջապես դուռը առջևդ կփակեն։ Բացասական իրավիճակում Խեցգետինը, անզուսպ հեկեկալով, թաքնվում է իր հարմարավետության գոտում:
Առյուծ
Բոլոր Առյուծները մեծ էգոներով թագավորներ են: Նրանք կարող են մի բան զգալ, բայց իրենց բոլորովին այլ կերպ կպահեն։ Այս մարդկանց կարգախոսը՝ շոուն պետք է շարունակվի։ Առյուծը նախընտրում է վերլուծել իրավիճակը՝ խուսափելով մակերեսային դատողություններից։ Նա այնպես է արձագանքում, կարծես չի հետաքրքրում՝ ցույց չտալով իր իսկական զգացմունքները:
Կույս
Կույսերը չափազանց շատ են մտածում. Նրանք համբերատար են, բարի և վստահելի։ Նրանք հիանալի են վարվում բացասական իրավիճակների հետ: Կույսի ներքին քննադատը շատ ավելի բծախնդիր է, քան մյուս նշաններինը։ Նրանք փորձում են վերահսկել այն, ինչ տեղի է ունենում և գործում են ոչ թե սրտի, այլ մտքի ձայնի հիման վրա:
Կշեռք
Սրանք իդեալիստներ են։ Ցանկացած իրավիճակում տեսնում են միայն դրա լուսավոր կողմը։ Լինելով օդային նշան՝ Կշեռքները միշտ շատ են խոսում, բայց գրեթե ոչինչ չեն անում։ Ուստի նրանց արձագանքը բացասական իրավիճակին վերածվում է հանգիստ ինքնախղճահարության:
Կարիճ
Այս մարդիկ համարձակ են, հավատարիմ և ազնիվ: Բայց բացասական իրավիճակները ստիպում են նրանց անապահով զգալ: Կարիճի զգացմունքները կարող են շատ ուժեղ լինել, չնայած նրանք նախընտրում են դրանք չգովազդել՝ վախենալով խոցելի երևալուց։ Բացասական իրավիճակում նրանք նախ ռազմավարություն կմշակեն, նոր միայն որոշ քայլեր կձեռնարկեն։
Աղեղնավոր
Այս նշանի տակ ծնվածներն ազնիվ են, լավատես, կյանքի նկատմամբ փիլիսոփայական հայացքներով։ Բայց բացասական իրավիճակում նրանք փորձում են փախչել։ Աղեղնավորները թաքստոց են գտնում, որտեղ կարող են խնդրի լուծման ուղիներ մշակել և վերլուծել դրանց հնարավոր դրական և բացասական կողմերը: Նրանց ժամանակ է պետք մտավոր և ֆիզիկապես հարմարվելու համար՝ հաղթահարելու առաջացած դժվարությունները:
Այծեղջյուր
Սրանք պրագմատիկ, կազմակերպված և աշխատասեր անհատներ են։ Այծեղջյուրները պրակտիկ մարդիկ են, ովքեր չեն թաքցնում իրենց զգացմունքները, նույնիսկ եթե դա կարող է ինչ-որ կերպ օգնել նրանց: Բացասական իրավիճակում նրանք կկենտրոնանան աշխատանքի վրա՝ ամբողջովին անտեսելով այն, ինչ կատարվում է։ Այծեղջյուրները գերադասում են ժամանակ չվատնել այլ բանի վրա, բացի աշխատանքից:
Ջրհոս
Ջրհոսները ծնվում են դիվանագետներ: Նրանք իրենց այնքան քաղաքականապես կոռեկտ են պահում, որ ինչ- որ մեկին նվաստացնելը մտքով անգամ չի անցնի։ Իսկ եթե դա պատահական լինի, նրանք կսկսեն խաղալ ժամանակի հետ և էմոցիոնալ առումով ամբողջովին կհեռանան իրավիճակից:
Ձկներ
Որպես ջրային նշան՝ Ձկները չափազանց զգացմունքային են, կարեկից և տպավորիչ: Նրանք նախընտրում են հեռանալ բացասական իրավիճակներից։ Այս մարդիկ անպայման կհաղթահարեն խոչընդոտները, որպեսզի չմնան անբարենպաստ պայմաններում:



























