Բնակարան ընտրելիս մարդկանց մեծամասնությունը նախընտրում է նոր շենքեր: Դա վերաբերում է ինչպես բարձրահարկ շենքերին, այնպես էլ առանձնատներին։ Նույնիսկ եթե մարդը սիրում է դասական ճարտարապետությունը, դժվար թե ինչ-որ մեկը մեզանից հարյուր տարվա տուն գնի, որպեսզի այնտեղ ներդնի այնպիսի գումար, որը կբավարարի տուն կառուցելու համար «զրոյից»։ Արեւմուտքում ամեն ինչ այլ է։ Նախ՝ այնտեղ շատ շքեղ հին տներ կան, երկրորդ՝ տան հետ մեկտեղ մարդը շատ թանկարժեք հողատարածք է ձեռք բերում՝ լավ տեղում։
1. Այս գեղեցիկ, հին տունը կառուցվել է 1882 թվականին։ Այն հայտնի է դարձել “Տարօրինակ բաներ” սերիալի 4-րդ սեզոնի նկարահանումներից հետո։ Ըստ սցենարի՝ հենց այստեղ է ապրել Քրիլի ընտանիքը։

2. Շատ օրիգինալ վիկտորիանական տուն Սան Դիեգոյից, նաև շատ լավ վերականգնված: Այժմ կա մի փոքրիկ հյուրանոց

3. Այս տան տանիքում դիտահարթակ կա

4. «Մեր տունը կառուցվել է մոտ 1896 թ.-ին։ Այն ներառված չէ պատմական հուշարձանների ցանկում, ուստի որոշեցինք փորձարկել և ներկեցինք մուգ ներկով»

5. Դասական ամերիկյան գաղութային տուն, որը կառուցվել է 1915թ. Այն հիանալի տեսք ունի տարվա ցանկացած ժամանակ

6. Երևում է, մանկության տարիներին ինչ-որ մեկը շատ էր սիրում ժողովրդական հեքիաթներ, և երբ նա մեծացավ, ինքն իր համար իսկական աշտարակ կառուցեց

7. Փայտի փորագրության վարպետի տունը տարիների ընթացքում վերածվել է արվեստի գործի

8. Սան Ֆրանցիսկոյում նման տները կարող են արժենալ մի քանի միլիոն դոլար։ Ուստի այստեղ վերականգնման համար գումար չեն խնայում

9. Մեկ այլ հին տուն, այս անգամ Կալիֆոռնիայից, դարձել է մի քանի հոլիվուդյան ֆիլմերի վայր

10. Այսպես չես կարող անմիջապես որոշել՝ այս տունն իսկական է, թե՞ խաղալիք

11. Այս տունը կառուցվել է 1794 թ. Այն վերանորոգելու և վերականգնելու համար պահանջվել է մի ամբողջ տարի

12. «Մեր ընտանիքի երեք սերունդ է այժմ ապրում 1878 թվականի այս կախարդական մեծ տանը»

13. Այս ընտրանիի ամենահին տունը կառուցվել է 1740 թվականին, ժամանակին այն ֆերմա է եղել, իսկ այժմ այն անսովոր և շատ թանկ բնակարան է

14. «Ոչ թե տուն, այլ մի ամբողջ կալվածք։ Հեռվից հիանալի է թվում, բայց եթե մոտենաս, պարզ է դառնում, որ մենք շատ աշխատանք ունենք այստեղ ամեն ինչ կարգի բերելու համար»

15. «Մեր առասպելական տունը վերականգնումից անմիջապես հետո։ Հիմա ոչ ոք չի ասի, որ վերջերս այն դարձավ 150 տարեկան»

16. Վիկտորիանական այս առանձնատունը կոչվում է Վարդագույն տիկին: Շենքը կառուցվել է ամերիկացի, փայտանյութի մագնատ Ուիլյամ Կարսոնի կողմից 1889 թվականին








