Համացանցի տղամարդկանց խնդրել են նշել մեկ բան, որը նրանց վանում է կնոջից: Մասնակիցների պատասխաններից կարող են բավականին օգտակար եզրակացություններ անել նրանք, ովքեր իսկապես ցանկանում են հաճոյանալ հակառակ սեռին։ Այսօր որոշեցինք որոշ պատասխաններ հրապարակել առանձին։
«Տանել չեմ կարողանում, երբ աղջիկը հայհոյում է և առավել եւս՝ անպարկեշտ խոսքեր ասում: Տպավորություն է, որ դու ինչ-որ փողոցայինի կողքին ես կանգնած»
«Ինձ վանում է ծխախոտով կինը։ Ամենաանհրապույր բանը, որ կարող է պատահել կնոջ հետ»

«Ամենագիտունիկ, ով ոչ միայն ինքը գիտի ամեն ինչ, այլև փորձում է «լուսավորել» ուրիշներին։ Սարսափելի նյարդայնացնող է»
«Ես չեմ սիրում այն աղջիկներին, որոնց հնարավոր չէ հանել հեռախոսից: Այդպիսի մարդկանց համար կարծես Instagram-ից բացի ուրիշ աշխարհ չկա»
«Կին, ով չգիտի ալկոհոլի սահմանները։ Նրա խմելու մեջ վատ բան չկա, բայց սարսափելի է, եթե նա բառացիորեն հարբում է»
«Անվճռականություն։ Կանայք անխտիր ապրում են այդ անվճռականությամբ և ընտրության պատասխանատվությունը միշտ դնում են տղամարդու վրա։ Եվ հետո, դեռ ինքն է մեղավոր»

«Ինձ հաստատ չի գրավի անվստահ աղջիկը»
«Անօգնականությունը, կարծում եմ, ինձ ամենաշատն է վանում։ Դու միշտ գիտես, որ դժվարին իրավիճակում ոչ միայն հույսդ չես կարող դնել այլոց վրա, այլև պետք է դեռ այս տիկինին էլ հանես փոսից
«Ես չեմ սիրում նարցիսիզմը մարդկանց մեջ։ Նման մարդիկ սովորաբար վստահ են, որ դու իրենց ամեն ինչ ես պարտական … և երբեք չես վճարի նրանց
«Աղջիկ, որն անընդհատ ուշադրության կարիք ունի։ Որը հանուն դրա բաց է հագնվում, բարձր է ծիծաղում, արհամարհական նայում անցորդների աչքերին։ Չնայած թվում է, թե ոչ ոք նրանց դուր չի գալիս»



























