Բուրավետ, հյութալի և համեղ խորոված ջեռոցում։
Բաղադրիչներ`
- Սունկ- 600 գրամ
- Կիտրոնի հյութ- 2 ճ/գ
- Սոյայի սոուս- 4 ճաշի գդալ
- Սամիթ- 1 փունջ
- Պապրիկա-1 ճ/գ
- Արևածաղկի ձեթ- 4 ճաշի գդալ
- Աղ` ըստ ճաշակի
Սունկը լվանում ենք և սրբիչով չորացնում, որ ավելորդ հեղուկը ներծծվի։
Սունկը տեղափոխում ենք տոպրակի մեջ, ավելացնում բուսայուղ, սոյայի սոուս, պապրիկա, աղ, կիտրոնի հյութ և մանր կտրատած սամիթ։
Լավ թափահարեք և թողեք կես ժամ։
Խոզանակը հյութով թրջում ենք և քսում մարինացված սնկերին։
Սները դնել թխման թերթիկի վրա և թխել 200 C ջերմաստիճանում 15 րոպե:
Ահա ևս մեկ հիանալի բաղադրատոմս.







