20-ամյա Դիանան կշռում է ընդամենը 32 կգ և շարունակում է նիհարել աչքի առաջ…

Հետաքրքիր

Երիտասարդ ջութակահարուհի Դիանա Դրուժինինան ներկայումս ապրում է գրեթե անօգնական հաշմանդամի պես՝ չկարողանալով պատշաճ կերպով հոգ տանել իր մասին: Բանն այն է, որ 170 սմ հասակով 20-ամյա երիտասարդ աղջիկը կշռում է ընդամենը 32 կգ և անհայտ պատճառով շարունակում է արագորեն նիհարել։

20-ամյա Դիանան կշռում է ընդամենը 32 կգ և շարունակում է նիհարել աչքի առաջ...

Դիանան 4 տարի առաջ է հասկացել, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Աղջիկը հանկարծ սկսել է նիհարել, թեպետ ուտում էր նույնը, ինչ նախկինում։ Դիանան ստիպված է եղել թողնել երաժշտության դասերը այն բանից հետո, երբ նա սկսել է ուշագնաց լինել փորձերի ժամանակ։

20-ամյա Դիանան կշռում է ընդամենը 32 կգ և շարունակում է նիհարել աչքի առաջ...

Աղջիկը դիմեց բժիշկներին, սակայն նրանք չկարողացան հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հետ։ Դիանան պատրաստվում էր էնդոկրինոլոգի մոտ հետազոտվել, սակայն բժիշկները նախընտրեցին պատասխանատվություն չկրել և աղջկան պարզապես «խցկեցին» հոգեբուժարան՝ նրա մոտ ախտորոշելով «խորը դեպրեսիա»։ Դիանան ստիպված է եղել դիմել իրավապաշտպանի, որպեսզի խուսափի հարկադիր բուժումից։

20-ամյա Դիանան կշռում է ընդամենը 32 կգ և շարունակում է նիհարել աչքի առաջ...

Ինքը՝ աղջիկը, պնդում է, որ հոգեբանական խնդիրներ չի ունենում։ Նա շարունակում է նորմալ սնվել, բայց ինչ-ինչ պատճառներով մարմինը գործնականում չի կլանում սնունդը: Դիանան կարծում է, որ բժիշկների մեջ կգտնվի մասնագետ, ով կկարողանա օգնել իրեն հաղթահարել խնդիրը և վերադառնալ նորմալ կյանքի։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում