Նա 24 տարեկան է, ապրում է Մեծ Բրիտանիայում և խելագարորեն սիրահարված է իր գործին:
Այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել ամենագեղեցիկ կին վարորդին: Ինչպե՞ս նա որոշեց նման մասնագիտություն ընտրել։ Կարդացեք մեր հոդվածում:

Սա Ջոդի Լի Ֆոքսն է, և նա ավտոբուսներ է վարում իր չափահաս տարիքից ի վեր: Աղջիկը պնդում է, որ դա իր կյանքի գործն է։ Նա նախկինում աշխատում էր որպես բուժքույր, բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ հանդիպեց վարորդի աշխատանքի գովազդին: Ջոդին հասկացավ, որ սա իր հնարավորությունն է։

«Հանկարծ հասկացա, որ միշտ ցանկացել եմ ավտոբուս վարել։ Անգամ որպես ուղևոր միշտ նստել եմ առջևի նստատեղերին՝ վարորդին ավելի մոտ։ Եվ այո, ես սիրում եմ մեքենա վարել: Արդյունքում երազանքս իրականացավ»։

Որպես վարորդ՝ աղջիկը բավականին արագ հարմարվեց, այժմ նա ոչ միայն ավտոբուսներ է վարում, այլ նույնիսկ շքեղ լիմուզիններ։ Ջոդիին իր աշխատանքում դուր է գալիս գրեթե ամեն ինչ, միակ բանը, որից նա գոհ չէ, չափից դուրս ուշադրությունն է արտաքինին։ Նրան հաճախ են հարցնում, թե ինչու նա, ունենալով նման տվյալներ, չգնաց, օրինակ, մոդելային բիզնես։
Բայց ինքը՝ Ջոդին, պնդում է, որ դա միակ մասնագիտությունն է, որ գրավում է իրեն:

«Տղամարդիկ ասում են, որ ես չափազանց գեղեցիկ եմ ղեկը պտտելու համար, բայց ես շատ հաճելի մեկնաբանություններ եմ ստանում կանանցից, ովքեր գովաբանում են իմ եղունգները, մազերը և դիմահարդարումը»,- ոչ առանց հաճույքի նշում է Ջոդին:
Իհարկե, տարբեր բաներ են լինում, ոչ միշտ են ուղևորների մեկնաբանությունները շոյող ու հաճելի լինում, բայց անգլիուհին չի էլ մտածում այս աշխատանքը թողնելու մասին, նա կարծում է, որ դա իր կոչումն է։

Եվ աղջիկն իր օրինակով ուզում է ցույց տալ, որ վարորդի մասնագիտության համար կարծրատիպեր չպետք է լինեն։

«Վարորդ դառնալու համար ստիպված էի շատ քննություններ հանձնել։ Դա այնքան էլ հեշտ չէ, որքան շատերն են կարծում։ Սկզբում պետք է թեստեր գրել անգլերենից և մաթեմատիկայից, ապա անցնել ևս հինգ մոդուլ, որպեսզի վերջապես սկսես հիմնական տեսությունը», – հիշեց բրիտանացին:

Ֆոքսը վերջերս մրցանակ է ստացել ուղևորների հետ աշխատանքի համար։ “Ես սիրում եմ իմ աշխատանքը. Հուսով եմ՝ ավտոբուսներ կքշեմ մինչև թոշակի անցնելը»,- խոստովանել է 24-ամյա գեղեցկուհին։



























