40 տարեկանից բարձր մարդիկ տառապում են Դյուպույտրենի հիվանդությամբ՝ տարիքային համախտանիշով, որի ժամանակ մատները թեքվում են դեպի ափը։ Դա տեղի է ունենում, երբ ափի ֆասիայում առաջանում են սպիական հյուսվածքի հանգույցներ: Այս հանգույցները, ի վերջո, միանում են իրար՝ ձևավորելով հաստ լար, որը մեկ կամ մի քանի մատներ է ձգում դեպի ափը:
Թե ինչն է առաջացնում Դյուպյույտրենի հիվանդությունը, հայտնի չէ: Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որ բջիջներն են առաջացնում հիվանդությունը՝ ճանապարհ բացելով բուժման նոր և ավելի արդյունավետ միջոցների համար։
Դյուպույտրենի հիվանդությունը մարդկանց համար դժվարացնում է ամենօրյա գործունեությունը, օրինակ՝ կոճակները կոճկելը: Հիվանդությունը բուժում չունի, ուստի վիրահատությունը, որի ժամանակ հանգուցավոր պարանները հանվում են ընդհանուր անզգայացման պայմաններում, հիմնական բուժումն է
Այնուամենայնիվ, վերականգնումը երկար է տևում։ Երկու շաբաթ ձեռքը վիրակապվում է, իսկ հետո երկու ամիս ֆիզիոթերապիա: Ավելին, այս հիվանդությունը կրկնվում է դեպքերի գրեթե կեսում, քանի որ ախտահարված հյուսվածքը հետ է աճում։ Վիրահատությունը կարող է նաև ռիսկային լինել, եթե ախտահարված հյուսվածքը փաթաթվի նյարդերի և զարկերակների շուրջը:
Այժմ գիտնականները հայտնաբերել են հատուկ տեսակի բջիջ, որն առկա է միայն հիվանդ հյուսվածքներում, որը, նրանց կարծիքով, պատասխանատու է «հանգույցների» զարգացման համար:
Այս բջիջներն էլ, ամենայն հավանականությամբ, կդառնան հիվանդության բժշկական բուժման թիրախ ամենավաղ փուլերում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդությունը կապված է գենետիկայի հետ և ավելի տարածված է շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ: Հայտնի է, որ արյան բարձր շաքարը վնասում է արյունատար անոթները, և մի տեսությունն այն է, որ այս վնասված արյան անոթների բջիջներից մի քանիսը կտրվում են և առաջանում սպիական հյուսվածք։
Հիվանդության առաջին նշանն ափի մաշկի հաստացումն է։ Ծանր դեպքերում մարդիկ կարող են կորցնել իրենց բոլոր մատները երկու կամ երեք տարվա ընթացքում:
Հետագա փորձերն այս բջիջների հետ ցույց տվեցին, որ սպիերի առաջացման պատճառը դրանց մակերեսի սպիտակուցն է։ Հետազոտողները պարզել են, որ նրանք կարող են կանգնեցնել սպիտակուցի աշխատանքը մոնոկլոնալ հակամարմինների հետ՝ արհեստական սպիտակուցներ, որոնք նմանակում են հակամարմինների դերը հիվանդությունների դեմ պայքարում։
Նոր տվյալները կարևոր նշանակություն ունեն նոր թիրախային թերապիաների մշակման համար, որոնք կհեղափոխեն Դյուպույտրենի հիվանդությամբ հիվանդների համար հասանելի տարբերակները: Ավելի շատ հետազոտություններ են նախատեսվում պարզելու, թե ինչպես կարելի է դադարեցնել սպի հյուսվածքի ձևավորումը:



























