Ծիծաղ և սեր։ Հարաբերությունների ապագան որոշում ենք ըստ կնոջ ծիծաղի

Ինչպես ասել է Բենդերը. «Կնոջը նվաճելու համար անհրաժեշտ է երկու բան՝ հումորի զգացում և ինքնավստահություն»:

Ծիծաղը զույգերի համատեղելիության ցուցիչ է…

1. Եթե կինը չի ծիծաղում ձեր կատակների վրա, ստուգեք՝ արդյո՞ք նրան հասցնում եք օրգազմի։ Ապացուցված է, որ այս երկու զգացմունքները փոխկապակցված են։

2. Եթե կինը չի ծիծաղում ձեր կատակների վրա, բայց թուլանում է ձեր ընկերոջ կատակներից, ապա, ամենայն հավանականությամբ, շուտով ոչ կին կունենաք, ոչ էլ ընկեր։

3. Եթե, չնայած նրա հանդեպ ունեցած ձեր մեղքի չափին, դուք դեռևս կարողանում եք ծիծաղեցնել նրան, ամեն ինչ կորած չէ, աեաջ գնացեք և հուսացեք նրա բարեհաճությունը ձեր նման ծաղրածուի հանդեպ:

4. Եթե ձեր կինը ձեզանից լավ է կատակում, գտեք մեկ ուրիշին, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում դուք շուտով նախ նրան կատեք, իսկ հետո ինքներդ ձեզ` հումորային անզորության համար:

5. Եթե չգիտեք, թե ինչպես ծիծաղեցնել նրան, բայց նա դեռ ձեր կողքին է, ապա, ամենայն հավանականությամբ, նա ձեզ հետ է փողի կամ դիրքի պատճառով:

6. Եթե ծիծաղելով ձեր կատակների վրա, նա ձեր ասածը հասցնում է բացարձակի` շնորհավորում եմ, դուք երկուսդ էլ շարժվում եք դեպի ձեր կյանքի լավագույն հարաբերությունները։

7. Կանանց շրջապատում ձեր կատակների վրա ամենից բարձր ծիծաղում է նա, ով ձեզ հավանում է։ «Հիմար» վիրավորանքը նրա շուրթերից այս դեպքում ամենաբարձր գովասանքն է քո աբսուրդի հոսքի դիմաց։

8. Որքան դժվար լինի նրան ծիծաղեցնելը, այնքան ավելի արժեքավոր կլինի նրա քրքիջը բոլորովին անսպասելի կատակից: Մի հուսահատվեք, մարզվեք կատուների վրա և կատարելագործեք ձեր հմտությունները վաճառողուհիների վրա:

9. Նրա ծիծաղի ծավալով կարելի է դատել նրա կիրքը։ Եթե ​​նա մկան պես լուռ քրքջում է, ննջարանում նրանից կատաղի կիրք մի սպասեք։ Եթե ​​նա խլացնում է շրջանի կեսը, ձեր բախտը բերել է: Նման կանանց սովորաբար խեղդում են կամ պատուհանից դուրս նետում, բայց երբեք չեն լքում։

10. Եթե ​​դուք աղքատ եք և տգեղ, բարելավեք ձեր հումորի հմտությունները: Կարդացեք և յուրացրեք Ժվանեցկին, Զոշչենկոն, Իլֆը և Պետրովը: Կնոջը ծիծաղեցնելով՝ գրեթե կհաղթեք նրան։ Ինչպես ասել է Բենդերը. «Կնոջը նվաճելու համար անհրաժեշտ է երկու բան՝ հումորի զգացում և ինքնավստահություն»:

Փողը ներառված չէ այս ցանկում, մի շփոթեք նվաճումը գնման հետ: