Ըմպելիքներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը

Օգտակար

Դրանց օգնությամբ դուք շատ ավելի արագ կնիհարեք։ Քանի որ նման ըմպելիքների շնորհիվ օրգանիզմը սկսում է ավելի ինտենսիվ այրել ճարպերը։

Բաղադրատոմս №1

Բաղադրությունը՝

  • 1 խնձոր
  • 300 մլ ջուր
  • 0,5 ճ.գդ դարչին

Խնձորը կտրատել բարակ շերտերով և ծածկել ջրով, ավելացնել դարչին և թողնել 2 ժամ զով տեղում։ Այս ըմպելիքը խմեք երեկոյան՝ քնելուց առաջ։

Բաղադրատոմս №2

Բաղադրությունը՝

  • 200 մլ կեֆիր
  • 0,5 ճ.գդ դարչին
  • 0,5 ճ.գդ կոճապղպեղ

Խառնեք բաղադրիչները և խմեք այս ըմպելիքը օրը 2 անգամ։

Բաղադրատոմս №3

Բաղադրությունը՝

  • 300 մլ կանաչ թեյ
  • 0,5 ճ.գդ դարչին
  • 1 թ.գդ. մեղր

Եռացրած թեյին ավելացնել դարչին, այնուհետև, երբ մի քիչ սառչի, նաև մեղր։ Խմեք օրը 2 անգամ՝ ճաշից 30 րոպե առաջ և ընթրիքից 30 րոպե առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում