Խոյ

Խոյ աղջիկներն ընտրում են այն տղամարդուն, ով չի քաշվում մարդկանցից ու նրանց ներկայությամբ պահում է իրեն այնպես, ինչպես ուզում է, սակայն խոսքն ամենևին էլ սանձարձակ պահվածքի մասին չէ:
Այս տղամարդը խելացի է, բարեկիրթ ու սրամիտ:
Նա և՛ գեղեցիկ է, և՛ հարուստ, կարճ ասած` իդեալական արքայազն:
Ցուլ

Ցուլ աղջիկներն ընտրում են Կարմիր գրքում հայտնված տղամարդկանց:
Սա տղամարդկանց վերացող տեսակ է:
Բանն այն է, որ նա տղամարդկային մի քանի կերպարի հետաքրքիր խառնուրդ է. նա և՛ իսկական տղամարդ է, և՛ սիրող ու նվիրված զուգընկեր, և՛ միաժամանակ խուլիգան:
Ցուլերի համար նրանց կողքին ուրախ է անցնում:
Երկվորյակ

Երկվորյակ աղջիկներն ընտրում են առեղծվածային մեկին:
Բայց նա, իհարկե, միայն նրանց համար է առեղծվածային:
Բանն այն է, որ նրանք ընտրում են սառը մեկին, ով հոգու խորքում հետաքրքիր անձնավորություն կլինի:
Երկվորյակները շատ լավատես են ու իսկապես հավատում են, որ վաղ թե ուշ այդ սառը ու ձանձրալի թվացող էակը կբացահայտի իր ներսի գաղտնիքները:
Խեցգետին

Խեցգետին աղջիկների համար լավագույն տղամարդն այն մեկն է, ում ցանկանում են բոլոր մնացած աղջիկները, ու բոլորն ուզում են նրանից երեխա ունենալ:
Ամենևին էլ այնպես չէ, որ Խեցգետինն ուզում է` իրեն նախանձեն, պարզապես նա երազում է հենց այսպիսի տղամարդու մասին, ում հետ միանգամից ամեն բան կստացվի, հատկապես՝ ամուսնանալը:
Առյուծ

Առյուծ կնոջ սիրելին մի կողմից պետք է լինի բոլորից լավը` ամեն առումով, իսկ մյուս կողմից` լավը չլինի հենց իրենից:
Առյուծ աղջիկներին պետք է ամենավեհ որակներով մեկը, ով կերկրպագի իրենց:
Նրանք կարող են նաև սիրահարվել սովորական մեկին, բայց հետո անպայման կլքեն նրան:
Կույս

Կույս աղջիկներին պետք է գեղեցկության էտալոն տղամարդ:
Նրանք ընտրում են այնպիսի տղամարդու, ում առաջին անգամ հանդիպելիս էլ նրանց սիրտը սկսում է արագ բաբախել, և միմիայն նրա գեղեցկությունից:
Իհարկե, միջին վիճակագրական Կույսին 30 րոպեն էլ բավարար է, որ հասկանա այդ տղամարդու անհատականությունը, բայց, այնուամենայնիվ, Կույսերի ուղեղը կարող է անջատվել` հանդիպելով գեղեցիկ մեկին:
Կշեռք

Կշեռք աղջիկներն ընտրում են հասարակ տղաների, շատ հասարակ:
Հենց այդպիսի տղամարդու հետ նա երջանիկ կլինի, որովհետև իր նուրբ հոգու հիասքանչ կողմերին պետք է մի բանով հակակշռել:
Այս կերպ նրա ներսում կպահպանվի իդեալական հավասարակշռություն:
Կշեռքն ընտրում է ուրախ ու բարի տղայի, ով թքած ունի շատ բաների վրա:
Կարիճ

Կարիճ աղջիկներն ընտրում են տղամարդկանց, ում հետ շատ դժվար է, այնպիսիներին, որոնցից հորոսկոպի մյուս բոլոր նշանները փախչում են, ինչպես կրակից:
Կարիճն ընտրում է այդպիսի մեկին, քանի որ նա իր նման է. չէ՞ որ Կարիճն էլ կարող է դառնալ անտանելի բարդ մեկը:
Աղեղնավոր

Աղեղնավոր աղջիկներն ընտրում են լավագույններից լավագույնին, ում հետ ամեն օրը վերածվում է տոնի` լի անակնկալներով ու արկածներով:
Նրանց կողքին պետք է լինի այնպիսի մեկը, ում հետ նրանք ոչ միայն չեն ձանձրանա, այլև կունենա այնքան հետաքրքիր կյանք, որ մյուսները չեն կարողանա չնախանձել:
Այծեղջյուր

Այծեղջյուր կինը, իհարկե, Երկաթե տիկինն է, բայց միայն դրսից:
Հոգու խորքում նա սովորական կին է, ում պետք է տղամարդ, ով կհասկանա նրա զգացմունքները:
Նա ընտրում է ստեղծագործ և արվեստով տարված մեկին:
Ջրհոս

Ջրհոս աղջիկն ընտրում է այնպիսի տղամարդու, ով ամեն բան իր վրա է վերցնում` գումար է վաստակում, վերացնում անսարքությունները, ճաշ պատրաստում ու զբաղվում ընտանի կենդանու խնամքով:
Այս կերպ Ջրհոսը չի ձանձրանա այս տհաճ զբաղմունքներից:
Ձկներ

Ձուկ աղջիկներն ընտրում են հոգատար տղամարդու:
Նրանց պետք է մեկը, ով ամբողջ կյանքում ձեռքերի վրա կտանի նրանց, կկերակրի, կհագցնի ու այսպես շարունակ:
Կարճ ասած` տղամարդ, ով նրանց համար հարազատ մայրիկի դերը կխաղա:



























