Երբ այցելուները հաճելի ժամանց են վայելում սրճարանում կամ ռեստորանում, նրանք գրեթե չեն մտածում, թե կոնկրետ ինչ է կատարվում այդ պահին խոհանոցում։ Դե, միայն պատկերացնում են, թե ինչպես են խնամքով կտրատում աղցանը կամ ձուկը դնում տապակվելու։ Բայց իրականում խոհանոցում կյանքը շատ ավելի հագեցած է իրադարձություններով:
1. «Այս օրիգինալ խառնիչը նախկինում եղել է մի մեծ նավի վրա: Մենք խոհանոցում նրան անվանում էինք Մեծ Բեթի: Այն բավականին հին տեսք ունի, բայց իր գործը հիանալի է կատարում»

2. «Երբեմն մեր խոհարարը ցանկանում է թաքնվել բոլորից, բայց նա դրա համար շատ հնարավորություններ չունի»

3. «Որոշեցի մեր աման լվացողին բարձրացնել խոհարարի օգնականի աստիճանի։ Այս աղջիկը շատ լավն է իր գործում: Ուստի վաղը ես ոչ միայն կհայտարարեմ բարի լուրը, այլեւ անձնական դանակ կնվիրեմ նրան»

4. «Այսօր մեր նոր աշխատակիցը որոշեց մաքրել գրիլը։ Լուսանկարում արդյունքն է։ Ինչպես տեսնում եք, նա արեց առավելագույնը։ Մեր գրիլը մեկ էլ այդքան մաքուր էր, երբ այն հանեցինք տուփից»

5. «Այս քանակությամբ սպասքը հստակ նշան է, որ այսօր այցելուները քիչ են, իսկ աման լվացողի բախտը բերել է իր աշխատանքային առաջին օրը։ Դե, եկեք տեսնենք, թե ինչ տեսք կունենա այս արկղը տոնական օրերին»

6. «Այսօր շեֆ-խոհարարն ասաց, որ ճաշ պատրաստելը նաև ինձ վրա է լինելու։ Իսկ ոչի՞նչ, որ ես սովորական աման լվացող եմ

7. Պատվերների փունջ խոհանոցում. Դա ցույց է տալիս կամ այն, որ սա շատ սիրված ռեստորան է և շատ հաճախորդներ կան, կամ, որ խոհարարներն այստեղ շատ դանդաղ են աշխատում:

8. «Երբ ռեստորանում գործը եռում է, և մենք ոչ մի բանի ժամանակ չունենք, մեր տնօրենը գոգնոց է հագնում և տեղավորվում լվացարանի մոտ։ Նա միշտ ասում է, որ սպասք լվանալն իրեն հանգստացնում է»

9. «Մեր թիմը սիրում է, երբ աշխատակիցներից մեկը ռեստորան է գալիս աղջկա հետ։ Մենք սկսում ենք բերել բոլոր տեսակի գեղեցիկ ձևավորված անհեթեթություններ: Այսպես ասած, հաճոյախոսություն շեֆ-խոհարարից»

10. «Վառարանի վրա տեղ չկար, ուստի գործընկերս որոշեց ջուրը եռացնել տապակի մեջ: Լավ է, որ ժամանակին նկատեցի»

11. «Դանակի տեսքով նվեր, որով թիմը ոևոշեց ուրախացնել իր գործընկերոջը։ Հիմա նրանից սպասում ենք նոր խոհարարական գլուխգործոցների»

12. Գնահատելու համար, թե որքան դժվար է աշխատել ռեստորանում, պարզապես դիտեք օրվա «ամենաշոգ» ժամին պատվերների քանակը

13. «Կարող եք մտածել, որ կրուասանները այրվել են, բայց ես սա «well done» պատրաստության աստիճան եմ անվանում։ Ես ուղղակի 12 ժամ մոռացել էի դրանց մասին»

14. «Այսօր մի տղա եկավ մեզ մոտ տեղավորվելու, և ես խնդրեցի նրան կտրել սոխը միջին խորանարդներով…»

15. Երբ լավ ռեստորանի շեֆ խոհարարն ես ու ամբողջ օրը համեղ ուտեստներ ես պատրաստում, իսկ քո ճաշն ու ընթրիքը երբեմն այսպիսի տեսք ունեն

16. «Այսպիսի տեսք ունի 100 լիտր լոլիկի ապուրը։ Մի շիշ գարեջուր՝ մասշտաբների համեմատության համար»

17. «Ռեստորանի հյուրերի կոկիկ դասավորված դատարկ ափսեները լավագույն հաճոյախոսությունն են խոհանոցի համար»

18. «Ես երկար ժամանակ խոհանոցում չեմ աշխատում, բայց որոշ հմտություններ մնացել են։ Օրինակ՝ ծննդյանս առիթով ես այսպիսի զվարճալի սեղան դրեցի»








