Ինչպես եփել ձվերը՝ ներսում թողնելով բոլոր վիտամինները

Եփելու այս եղանակը կպահպանի բոլոր օգտակար տարրերը, իսկ ձվերի համն ավելի ընդգծված կլինի։

Շատերի համար ձուն վաղուց սովորական նախաճաշ է դարձել: Փորձենք դրանք սովորականից մի փոքր այլ կերպ եփել՝ լցնել սառը ջրով և խնայել բոլոր օգտակար նյութերը:

Ինչպես եփել ձվերը՝ ներսում թողնելով բոլոր վիտամինները

Ցանկացած մթերքի, այդ թվում՝ ձվի ջերմային մշակումը նվազեցնում է դրանցում առկա վիտամինների և այլ սննդանյութերի մակարդակը։ Դա կանխելը հեշտ է։ Դուք պետք է կրճատեք ջերմային մշակման ժամանակը: Ձվերը հանում ենք սառնարանից ու անմիջապես լցնում կաթսայի մեջ։

Ինչպես եփել ձվերը՝ ներսում թողնելով բոլոր վիտամինները

Պետք չէ դրանք նախապես տաքացնել՝ եփման ընթացքում ձվերն առանց դրա էլ չեն ճաքի։ Ձվերը լցնել սառը ջրով, ծածկել կափարիչով և դնել կրակի վրա։ Սպասում ենք, մինչև ջուրը եռա և անմիջապես անջատում ենք վառարանը։ Ձվերը թողնում ենք կաթսայի մեջ և ֆիքսում ժամանակը։

Ինչպես եփել ձվերը՝ ներսում թողնելով բոլոր վիտամինները

Փափուկ ձու ստանալու համար պետք է սպասել 3 րոպե, «տոպրակի մեջ» կեփեն 6 րոպեում, ձուն 14 րոպեում կհասնի պինդ խաշած վիճակի:

Ինչպես եփել ձվերը՝ ներսում թողնելով բոլոր վիտամինները

Մնում է միայն սառը ջուր լցնել և կլպել։ Պատրաստման այս եղանակով կպահպանվեն բոլոր օգտակար տարրերը, իսկ ձվերի համն ավելի ընդգծված կլինի։

Կիսվել սոց․ ցանցերում