Գործելն ավանդաբար կապված է ակնոցներով ծեր տատիկի հետ, ով նստում է հարմարավետ բազկաթոռին, փաթաթված վերմակով և հմտորեն գործում շյուղերով։ Նրա աշխատանքի արդյունքն են տարբեր շարֆեր, ձեռնոցներ, սվիտերներ։ Բայց իրականում ամեն ինչ այնքան էլ ձանձրալի ու բանալ չէ։ Գործելը լայն դաշտ է բացում երևակայության համար և թույլ է տալիս ստեղծել ամենազարմանալի և ոչ տրիվիալ իրերը։
1. Գործած Monstera։ Հրաշալի լուծում նրանց համար, ովքեր անընդհատ մոռանում են ջրել իրենց տնային բույսերը։ Այն, անկասկած, երբեք չի թառամի

2. «Մեր կատվի մոտ ցան է առաջացել թաթերի ներսի մասում: Եվ որպեսզի նա անընդհատ չլիզի այս տեղերը, կինս նրա համար նման կոմբինեզոն է գործել։ Չգիտեմ՝ դա կօգնի՞, քանի որ հիմա նրա մաշկի խնդիրներին ավելացել է խորը շոկային վիճակհ»

3. «Ես գրեթե երկու տարի է, ինչ գործում եմ այս բազմոցը մեր կատվի համար։ Այժմ մնում է հեռուստացույցն ու հեռակառավարման վահանակը միացնել դրան»

4. Երբ ՉԹՕ-ի և Գաղտնի նյութեր սերիալով տարվածությունը շատ հեռուն գնաց

5. «Ընկերս իր սվիտերի վրա նկարեց այն նկարը, որը ցանկանում էր, իսկ ես նախագծեցի նախշը և գործեցի ջեմպեր: Կարծես նրա դեմքը ցույց է տալիս, որ ինձ հաջողվել է»

6. «Ես ուսուցիչ եմ, և մեր դպրոցը հաջորդ շաբաթ պլանավորում է “Հիմար գլխարկի” օրը: Ես սիրում եմ գործել, ուստի ընտրեցի այս տարբերակը: Ես արդեն անհամբեր սպասում եմ, թե երբ եմ իմ դասարանում աղմուկ հանելու»

7. Եգիպտացորենի տեսքով գործած դահուկի դիմակ։ Ախորժալի տեսք ունի: Եվ դրա մեջ պետք է որ շատ տաք լինի

8. «Պատռված ջինսերն այլևս ակտուալ չեն։ Այսօր նորաձև են գործած կարկատաններով տարբերակները: Որոշեցի կարկատել իմ սիրելի կոմբինեզոնը»

9. «Նվեր սիրելի մայրիկին մայրության օրվա կապակցությամբ։ Խոլորձ, որը ծաղկում է ամբողջ տարին»

10. «Ես ոչ միայն ինքս եմ գործել այս վերմակը, այլև ձևավորել եմ դրա նախշը։ Մի քիչ ստիպված էի քրտնել, բայց այս դինոզավրն արժեր»

11. «Ես գործեցի փոքրիկ սվիտերներ և դրանցից լույսեր պատրաստեցի։ Կարծես սխալ եմ լվացել մեր շորերը, և դրանք մի փոքր փոքրացել են»

12. «Ծաղիկներ կպոկեմ ու ծաղկեփունջ կնվիրեմ …Ախ չէ, այսպես չէ։ Ծաղիկներ կգործեմ և ծաղկեփունջ կնվիրեմ իմ սիրելի աղջկան»

13. «Այս վարդերից 12-ը ես գործել եմ իմ հարսանեկան ծաղկեփնջի համար: Գործված հարսանյաց զգեստը, հավանաբար, լավ կհամապատասխանի դրանց, բայց ես հաստատ չեմ հասցնի»

14. «Գործած կեղծամ, ինչպես Սպունգ Բոբը դրվագներից մեկում, իմ շան համար։ Հիմա նա իսկական արիստոկրատի տեսք ունի»

15. «Գործած բու Ջարեդը «Լաբիրինթոս» ֆիլմից իմ ամենահավակնոտ նախագիծն էր: Համոզված եմ, որ Դեյվիդ Բոուին կգնահատեր դա»

16. «Տանը մի երկու հավ պահող ընկերուհուս ձու հավաքելու համար հատուկ գոգնոց եմ գործել։ Դրանում գլխավորը չսայթաքելն ու չընկնելն է»

17. «Գործած կակտուսները զուրկ են իսկականի գլխավոր թերությունից՝ սուր, տհաճ փշերից։ Ահա թե ինչու եմ ես հենց նրանց ընտրում»

18. «Գործած մանկական կոկոն՝ պաղպաղակի տեսքով։ Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ հմայիչ տեսք կունենա փոքրիկը դրանում»








