Շատերը հաճախ ասում են, որ «տղամարդն իրեն պահում է կնոջ հետ այնպես, ինչպես նա թույլ է տալիս»: Եվ շատերը, առանց կասկածի ստվերի, համարում են դա ճշմարտություն։ Ընդ որում, այս «շատերի» մեջ կան բազմաթիվ կանայք…
Դե լավ… լո՞ւրջ եք ասում:

Այս արտահայտությունն ակնհայտորեն հորինել են տղամարդիկ, ում այդպես հարմարավետ է։ Դե, հասկանում եք, հարմար է հարգանք չցուցաբերել կնոջ նկատմամբ, պատասխանատվություն չզգալ նրա հանդեպ… Եվ հենց այստեղ կինը, ավաղ, բոլորովին կապ չունի։ Եվ այս հարցում նրա պահվածքը ոչ մի կերպ չի կարող ազդել տղամարդու վերաբերմունքի վրա նրա նկատմամբ։

Բանն այն չէ, որ դուք կարող եք ձեռք բարձրացնել այս կնոջ վրա, իսկ այն մյուսի վրա չարժե (հղի է հետեւանքներով): Բանն այն է, որ այս տղամարդը ընդունակ է դա անել: Բանն այն չէ, որ նա խաբում է կոնկրետ այս կնոջը, բանն այն է, որ նա ընդհանրապես ընդունակ է խաբելու։ Եվ այն, որ մի կնոջ կողքին նա դա անում է, իսկ մյուսի կողքին` ոչ, դա շատ բան չի փոխում… Հասկանու՞մ եք: Որովհետև երբեք չգիտես, թե երբ կմոտենաս այս սահմանին, երբ նա կհամարձակվի ձեռք բարձրացնել, դավաճանել, մատնել… Կինը բացարձակապես կապ չունի դրա հետ։

Գոյություն ունի պարկեշտության հասկացություն, որը հավասարապես վերաբերում է տղամարդկանց և կանանց: Եվ այս պարկեշտությունը հավասարապես կարևոր է հարաբերություններում: Չի կարելի մի մարդու հետ պարկեշտ լինել, մյուսի հետ՝ անպարկեշտ։ Հասկանո՞ւմ եք։ Ուստի, «տղամարդն իրեն պահում է կնոջ հետ այնպես, ինչպես նա թույլ է տալիս» արտահայտությունը բացարձակապես անտեղի է և շատ ծիծաղելի։



























