Չինաստանը հայտնի է իր տպավորիչ երկնաքերերով։ Հսկայական քանդակը, որն այսօր ներկայացնում ենք, և որն իր վերջնական տեսքին էր հասցվում արդեն մի քանի տարի, վերջապես վեր է խոյացել Ցզինչժոուում և հասանելի է զբոսաշրջիկների համար։
Բրոնզից պատրաստված այս քանդակը ավելի քան 1455 տոննա է կշռում, նրա բարձրությունը 190 ֆուտ է։ Հեղինակը Խան Մեյլինն է։


Քանդակը նվիրված է Չինաստանի պատմության մեջ ականավոր մի անձի՝ զորավար Գուան Յույին։ Հիմա նրան պատերազմի և հարստության աստված են անվանում և հենց նրան են երկրպագում չինացի գործարարները։


Արձանը ռազմական գործի, պատմության և դիցաբանության իսկական խորհրդանիշ է։


Ահա այսպիսին է նա հիմա։

10 մետրանոց պատվանդանը հնագույն չինական նավի է նման, իսկ քանդակի ներսում թանգարան է գտնվում։










