Միայնակ կնոջը շատ բան է մատնում։ Դա և կոկետ կերպարն է, և արտաքին տեսքը, և պատրաստակամությունը, որով աղջիկը նոր ծանոթություններ է հաստատում: Այս ամենն, ըստ էության, շատ անվնաս բաներ են, սակայն կա մի բան, որը տղամարդկանց սովորաբար վանում է միայնակ աղջիկներից։ Պարզվում է՝ կան հագուստներ, որոնք առաջին հայացքից մատնում են միայնակ կնոջը։Մենք հավաքել են հագուստի 4 հիմնական նշան, որոնք ամենացայտուն կերպով ասում են, որ դուք փնտրտուքների մեջ եք։
Ամեն ինչ ի ցույց
Գռեհկությունը միշտ էլ ակտիվ փնտրտուքի մեջ գտնվող կնոջ հատկանիշն է եղել։ Խորը դեկոլտեն, կարճ մինիները և բարձրակրունկները իսկապես գրավիչ են, բայց դժվար թե դրանք գրավեն այն տղամարդու ուշադրությունը, ում մասին երազում եք:

Բացարձակ անկարգություն
Մեկ այլ ծայրահեղություն, որի մեջ ընկնում են կանանց մեծ մասը։ Մշտապես ոչ կոկիկ տեսք, մաշված և ձգված իրեր, հին կոշիկներ՝ այս ամենն ամենից հաճախ հանդիպում են այն կանանց մոտ, ովքեր ընդհանրապես զրկված են տղամարդկային ուշադրությունից։ (Ի դեպ, նույնիսկ երբ նրանք ամուսնացած են):
Աննկատ
Հագուստի «անտեսանելի» ոճը նախընտրող աղջիկները հիմնականում միայնակ են։ Նրանք կարծես թաքնվում են ուրիշներից, չեն ցանկանում ուշադրություն գրավել և առհասարակ փորձում են հնարավորինս քիչ տեղ գրավել տարածության մեջ։ Սովորաբար նրանց զգեստապահարանում գերակշռում են մոխրագույն, սև և բեժ երանգների իրերը։ Այս գույները բավականին նորաձև են, բայց «անտեսանելի աղջիկը» դրանք կրելու ձևով զրոյացնում է այս երանգների ողջ հմայքն ու էլեգանտությունը։

Ակտիվ դիմահարդարում (հագուստ չէ, բայց դե)
Չափից շատ շպարը հստակ նշան է, որ աղջիկը միայնակ է և այս կերպ փորձում է ուշադրություն գրավել։ Խոսքն անգամ բուն դիմահարդարման մասին չէ (հիմա բավականին մոդայիկ է վառ կերպար ունենալը, և ընդհանրապես աղջիկները ամեն ինչ են դեմքին քսում), փաստն այն է, որ նրանց դիմահարդարումն ավելի շատ թատերական է։ Հոնքերը հաստ են ներկում, նկարում, հսկայական սլաքներ և վառ շրթներկ, և դա ամենօրյա դիմահարդարում է:




























