Բժիշկներին հաջողվեց փրկել 500 գրամ քաշով ծնված փոքրիկ երկվորյակներին

Ժամանակակից բժշկությունը երբեմն ունակ է իսկական հրաշքների։ Ի վերջո, դա այլ կերպ չես անվանի, քան հրաշք, որ հղիության 5-րդ ամսում ծնված փոքրիկ Հարփերն ու Հարրի Քրայմը կարողացան գոյատևել։

Բժիշկներին հաջողվեց փրկել 500 գրամ քաշով ծնված փոքրիկ երկվորյակներին

Երեխաների մայրը՝ Ջեյդը և նրա ամուսինը՝ Սթիվը, վաղուց էին փորձում ծնողներ դառնալ։ Զույգը 11 տարի բուժվել է անպտղության դեմ, նրանք ստիպված են եղել չծնված մի քանի երեխա կորցնել։

Բժիշկներին հաջողվեց փրկել 500 գրամ քաշով ծնված փոքրիկ երկվորյակներին

ԷԿՈ-ի հերթական պրոցեդուրայից հետո բժիշկները վերջապես ամուսիններին հայտնեցին լավ լուրը՝ զույգը սպասում էր միանգամից երկու երեխայի՝ տղայի և աղջկա։ Սակայն հղիության ընթացքում կրկին խնդիրներ առաջացան, արդյունքում` փոքրիկ եղբայրն ու քույրը ծնվեցին 22 շաբաթականում, մինչդեռ նորմալ հղիությունը տևում է մոտ 40 շաբաթ:

Բժիշկներին հաջողվեց փրկել 500 գրամ քաշով ծնված փոքրիկ երկվորյակներին

Երկվորյակները ստիպված էին մի քանի վիրահատությունների և բժշկական միջամտությունների ենթարկվել, փոքրիկները տառապել են սեպսիսով, տեսողության և շնչառական խնդիրներով։ Բայց բժիշկների ջանքերն ապարդյուն չանցան, մի քանի շաբաթ բուժումից հետո երեխաները կարողացան տուն գնալ ծնողների հետ, ըստ երևույթին ժամանակի ընթացքում նրանք լիովին կվերականգնվեն և ոչ մի կերպ հետ չեն մնա իրենց հասակակիցներից։

Բժիշկներին հաջողվեց փրկել 500 գրամ քաշով ծնված փոքրիկ երկվորյակներին