Ծանրոցի սպասելը վիճակախաղի պես մի բան է, երբեք չգիտես, թե ինչ ձևով կհասնի քեզ պատվերը և արդյոք այն ընդհանրապես կհա՞սնի քեզ: Թվում է, թե առաքման աշխատողները գիտեն հարյուր ճանապարհ՝ ստացողի կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ծանրոցները կորչում են, կոտրվում կամ հայտնվում ամենաանպատկերացնելի վայրերում:
Թեև առաքիչները միշտ շտապում են, բայց մեր ծանրոցը հասցրեցին ապահով թաքցնել խսիրի տակ

Պատվիրել եմ նոր տեսախաղ: Հղիության թեստ եմ ստացել

Պատվերը դռան մոտ մնաց երկու րոպե, բայց դա էլ նրանց բավական էր

Սնկի աճեցման հավաքածուն ինձ հասավ երկու ամիս հետո: Դե, նրանք էլ աճել են

Այսպես կինս նոր iPhone-ն ստացավ։ Եվ այո, փոստարկղը լրիվ դատարկ է

Այնպես ստացվեց, որ իմ պատվերով տուփը պատահաբար սպագետտի սոուսով լցվեց

Ես խնդրեցի առաքիչին թողնել փաթեթն այնպես, որպեսզի ոչ ոք չգողանա այն

Ճամփորդության ընթացքում իմ iPad-ը մի փոքր փոխվել է

Ես չգիտեմ, թե ինչպես են իմ փաթեթը դրել այնտեղ, բայց դա անհնար է հանելը

Նրանք մոռացել էին իմ պատվերի մեջ քանոն դնել, հետո ուղարկեցին այս տուփի մեջ

Հիացեք իմ հեռուստացույցի տակդիրով, որը պատրաստված է ապակե դարակաշարերով

Դանիայում ծանրոցն առաքվել է ճիշտ փողոց, ճիշտ տուն…

Պատվիրված ամանորյա նվերի փոխարեն ինձ զուգարանի թուղթ ուղարկեցին

Ահա թե ինչպես են 250-ամյա ճապոնական ճենապակին հասցրել հայրիկիս

Ուրիշի նպարեղենի պատվերը մնացել էր իմ դռան տակ։ Զանգեցի առաքում, սնունդը դրեցի սառնարանում` սպասելով տիրոջը

Նրանք ինձ պարզապես դատարկ փաթեթ ուղարկեցին

Առաքիչն այնքան էր ցանկանում առաքել փաթեթը, որ կոտրեց մեր դուռը

Դե, մնում է միայն մաղթել, որ ծանրոցները ձեզ անձեռնմխելի հասնեն և ուրախություն բերեն:







