Հետաքրքիր

Մի օր ետ ենք նայում ու հասկանում, որ կյանքն անցավ ու այդպես էլ բան չհասկացանք, ինչու՞ է այդպես… սա փոխեց ողջ կյանքս

Ապրում ենք ու այդպես էլ ոչինչ չենք հասկանում մեր ապրած կյանքից: Ինչու՞ է այդպես:

Շատ հաճախ մենք թույլ ենք տալիս սխալներ մարդկանց լավ չճանաչելու պատճառով, մեր միամտության պատճառով, մեր կամքից անկախ, որոշ հանգամանքների բերումով:

Մենք հաճախ սխալվում ենք, որովհետև հավատում ենք մարդկանց:Մինչդեռ որոշ ժամանակ անց հասկանում ենք որ այդ մարդիկ ընդամենը դիմակ են կրում ու սկսում ենք մեր մեջ փնտրել որոշ հարցերի պատասխաններ: Բայց եթե մենք մի փոքր շրջահայաց լինենք, ամեն ինչ այլ կերպ կլինի:

Մի օր ետ ենք նայում ու հասկանում, որ կյանքն անցավ ու այդպես էլ բան չհասկացանք, ինչու՞ է այդպես… սա փոխեց ողջ կյանքս

Մենք կառչում ենք որոշ մարդկանցից, նրանց բաց թողնելու փոխարեն, իսկ միգուցե նրանց բացակայությունը մեր կյանքում ավելի լավ կլինի մեզ համար:

Մենք փորձում ենք հարմարավետություն ստեղծել մեր շրջապատի մարդկանց համար, որպեսզի նրանք իրենց լավ զգան, իսկ երբևիցե մեզ հարց տվել ենք, նրանք ի՞նչ են անում մեզ համար, որպեսզի մենք մեզ մի փոքր լավ զգանք: Պատասխան չկա:

Ապրում ենք հանուն սիրո, հանուն ընտանիքի, հանուն երեխայի, հանուն … իսկ հանուն մեզ ապրու՞մ ենք: Պատասխան չկա:

Մեզ շարունակ խորհուրդներ ու դասեր են տալիս, թե ինչպես պետք է ապրել, իսկ որևէ մեկը հետաքրքրվում է, թե մենք ի՞նչ ցանկություն ունենք, կամ ինչպե՞ս ենք մեզ զգում: Պատասխան չկա:

Մի օր ետ ենք նայում ու հասկանում, որ կյանքն անցավ ու այդպես էլ բան չհասկացանք, ինչու՞ է այդպես… սա փոխեց ողջ կյանքս

Բոլորը ցանկանում են, որ լսենք իրենց, իսկ կա՞ մեկը որ ցանկանում է մեզ լսել: Պատասխան չկա:

Ուրեմն անպիսի սցենար գրենք մեր կյանքի համար, որ այդ «ֆիլմը» դիտելիս իսկապես հաճույք ստանանք:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում