Դուք կարող եք ելք գտնել ցանկացած իրավիճակից, պարզապես պետք է հիշել սա և չմոռանալ միացնել ռացիոնալ մտածողությունը:
Որպեսզի ապացուցենք ձեզ, որ մարդկային հնարամտությունը սահմաններ չունի, մենք ձեզ համար հավաքել ենք 20 եղանակ՝ ցույց տալու, թե ինչպես կարող եք հեշտացնել ձեր կյանքը առանց հավելյալ ծախսերի և ջանքերի։
1. Այն դեպքը, երբ ես այսքան տարի ծախսեցի հուշաթերթիկներ գրելու համար

2. Հորատո՞ւմ եք առաստաղը։ Փոշին հավաքելու համար օգտագործեք պլաստիկ բաժակ

3. Առավելագույն հնարամտություն

4. «Իմ պապիկն իրական իրեր է օգտագործում գզրոցները նշելու համար, որպեսզի չմոռանա դրանց մեջ եղածը»

5. Ծնողների համար՝ երեխայի ոտքերը կարելի է տաքացնել հայրիկի մարզաշապիկի օգնությամբ

6. «Եթե դուք, ինչպես ես, ունեք կոտրված նոութբուք, և այն անընդհատ ընկնում է, ապա լուսանկարի շրջանակը կլուծի այս խնդիրը»

7. Ցանկանու՞մ եք միաժամանակ 2 տարբեր պիցցա պատրաստել: Ահա դա անելու հիանալի միջոց

8. Արագ հասկանալու համար, թե որ ականջի մեջ դնել ականջակալը, օգտագործեք գունավոր ականջակալները: Այսպիսով, դուք հեշտությամբ կարող եք տարբերել ձախ ականջակալն աջից

9. Խոհարարության համար ճիշտ չափի ձև չկա՞: Կողքերը պատրաստելու համար օգտագործեք ալյումինե փայլաթիթեղ

10. Ցանկանում եք, որ ձեր նրբաբլիթները լա՞վ թրջվեն։ Պարզապես փոքր կտրվածքներ արեք, և ճաշատեսակի ներծծումը կլինի միատարր

11. «Տատիկիս տաք յուղով ուտելիք պատրաստելու տեխնիկան»

12. Որպեսզի ձեր մազերի քորոցները չկորչեն, դրանք պահեք տիկ-տակ տուփի մեջ

13. Եթե ցանկանում եք ստանալ այսպիսի ձու՝ դեղնուցով դրսում, ապա դրեք այն նեյլոնե գուլպաների մեջ և ակտիվորեն պտտեք մոտ 2 րոպե, ապա եռացրեք

14. Եթե ձեզ շտապ պինցետ է հարկավոր, բայց այն ձեռքի տակ չկա, ապա 3 մետաղադրամը կարող է օգնել ձեզ

15. Պետք չէ գումար ծախսել ճամպրուկի թանկարժեք ծածկոցների վրա։ Դուք կարող եք պարզապես օգտագործել հին շապիկ

16. «Առաջին դաջվածքս արեցի։ Հիմա քանոնը միշտ ինձ հետ է»

17. «Հայրս իր բուրիտոն դնում է թերմոսի մեջ, որպեսզի այն տաքած մնա»

18. Նվիրվում է բոլոր ծույլ մայրիկներին – հատակին դրեք խոնավ անձեռոցիկներ և օգտագործեք դրանք որպես չմուշկներ: Պարզապես քշեք դրանք, երեխաները կզվարճանան, իսկ հատակը մաքուր կլինի

19. Եթե դուք հաճախ եք ձեր դրամապանակը թողնում տանը, ապա հեռախոսի պատյանում դրեք 500 դրամ, որպեսզի միշտ կանխիկ գումար ունենաք

20. Ցանկանում եք լողանալ, բայց չունե՞ք լոգարան։ Իմպրովիզացիա արեք








