Ֆիլմերը կարող են հրաշալի միջոց հանդիսանալ ինչ-որ նոր բան իմանալու համար, ինչպես նաև ներշնչել մեզ կարևոր որոշումներ կայացնելու գործում: Բայց երբեմն կինեմատոգրաֆի հանդեպ մեր սերը կարող է չար կատակ խաղալ մեզ հետ, օրինակ, երբ անվերապահորեն ճշմարտության տեղ ենք դնում այն ամենը, ինչը ցուցադրվում է ֆիլմերում:
Ձեզ ենք ներկայացնում 12 օրինակ, երբ ֆիլմում տեսած կադրերին պետք չէ հավատալ, որովհետև կյանքում նման բնա հնարավոր չէ:
Միֆ։ Նռնակի օղակը կարելի է հանել ատամներով քաշելով ֆիլմի ամենադրամատիկ պահին:
Իրականություն։ Եթե մարդը փորձեր ատամներով մարտական վիճակի բերել նռնակը, նա միանշանակ առանց ատամների կմնար:

Միֆ։ Ոստիկանությանը մարդու անհայտ կորելու մասին հայտնելու համար պետք է սպասել 24 ժամ:
Իրականություն։ Եթե դուք ունեք լուրջ կասկածներ, որ ձեր մտերիմի հետ ինչ-որ բան է պատահել, ապա անմիջապես պետք է կապվել ոստիկանության հետ:

Միֆ։ Երկնաքարերը տիեզերքում առատ քանակությամբ են հոսում:
Իրականություն։ Իրականում երկնաքարերը թափվում են միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ:

Միֆ։ Ֆիլմերում շատ տպավորիչ է, երբ գլխավոր հերոսը կրակում է միաժամանակ երկու ատրճանակից:
Իրականություն։ Միաժամանակ երկու ատրճանակներով նշան բռնելը գրեթե անհնար է:

Միֆ։ Խորտակվող մարդիկ սովորաբար բարձր գոռում են և թափահարում են ձեռքերը:
Իրականություն։ Իրականում խորտակվող մարդուն նկատելը շատ դժվար է:

Միֆ։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները միանգամից տալիս են բոլոր հարցերի պատասխանները և բացահայտում են հանցագործությունները:
Իրականություն։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները միայն օգնում են ապացույցներ հավաքել:

Միֆ։ Խլացուցիչով ատրճանակը անձայն է կրակում:
Իրականություն։ Խլացուցիչը նվազեցնում է աղմուկը, սակայն կրակոցի ձայնը պարզ լսելի է մնում:

Միֆ։ Ցանկացած կախովի փական հնարավոր է բացել՝ կրակելով նրա վրա:
Իրականություն։ Փոքրիկ փամփուշտը դժվար կկարողանա ճեղքել մետաղական փականի հաստ սաղավարտը:

Միֆ։ Ոստիկանությունը կարող է մեկ րոպեի ընթացքում որոշել, թե որտեղից է հեռախոսազանգը հնչում։
Իրականություն։ Իրականում դա անելու համար ոստիկանությանը առնվազմ մեկ ժամ է պետք:

Միֆ։ Օդապարիկով ազատ անկում անելու ժամանակ կարելի է հանգիստ զրուցել:
Իրականություն։ Դուք միմյանց ուղղակի չեք լսի, որովհետև ճեղքվող օդի «ոռնոցը» կխանգարի դա անել:

Միֆ։ Կանգ առած սրտի աշխատանքը հնարավոր է վերականգնել էլեկտրաշոկի միջոցով:
Իրականություն։ Եթե սիրտն այլևս չի զարկում, էլեկտրաշոկը նրան չի օգնի, այլ նաև այրվածքներ կառաջացնի:




























