Տրամաբանական խնդիր. ինչպե՞ս փախուստի դիմեցին տատիկները

Տրամաբանական խնդիրները միշտ էլ մեծ հետաքրքրություն են առաջացնում, քանի որ հնարավորություն են տալիս ստուգելու մեր տրամաբանելու մակարդակը։

Ինչպե՞ս տատիկները փախուստի դիմեցին բանտից։

Տրամաբանական խնդիր. ինչպե՞ս փախուստի դիմեցին տատիկները

Բանտախցում երկու տատիկ էին նստած։ Նրանք փախուստ էին ծրագրում։ Հնարավոր տարբերակը՝ առանց ճաղերի պատուհանից փախչելն էր։ Բայց այն շատ բարձր էր, դրան հասնելու համար 5 մետր պետք է բարձրանային։ Ինչ էլ որ նրանք փորձում էին, պատուհանին հասնել չէին կարողանում։

Այդ ժամանակ նրանք որոշեցին փորել խցի հողե հատակը։ Մի որոշ ժամանակ անց տատիկները հասկացան, որ դուրս գալու ավելի հասանելի տարբերակ կա։ Իսկ ո՞րն էր դա։

Դուք մտածեք 1-2 րոպե, իսկ մենք գրենք ճիշտ պատասխանը։

Տրամաբանական խնդիր. ինչպե՞ս փախուստի դիմեցին տատիկները

Պատասխան. Երբ տատիկները փորում էին, նրանց մոտ հողի թումբ գոյացավ։ Դրա վրա բարձրանալով՝ նրանք կարողացան հասնել պատուհանին և դուրս եկան խցից։

Տրամաբանական խնդիր. ինչպե՞ս փախուստի դիմեցին տատիկները