Գեղեցկության արդյունաբերությունը առանձին աշխարհ է, որը ոչ բոլորն են կարողանում հասկանալ։ Որոշ նորաձևության միտումներ շփոթեցնող են և հուշում են դրա հեղինակների բարդ երևակայության մասին: Այնուամենայնիվ, մարդիկ դեռ շարունակում են փորձարկել իրենց արտաքինը։ Սա վերաբերում է հագուստին և դիմահարդարմանը: Վերջին շրջանում հոնքերն էլ են մեծ ուշադրության արժանանում։
Մնում է միայն հավատալ, որ սա դաջվածք չէ

Անժելիկա Պրոտոդյակոնովան Յակուտիայից ամենամեծ հոնքերով բլոգեր է

Մի անգամ Անժելիկան դարձավ համացանցում ծաղրի առարկա։ Ինչ-որ տղամարդ նրան լուսանկարեց հասարակական տրանսպորտում և լուսանկարը հրապարակեց։ Աղջկա զանգվածային հոնքերը գրավեցին անծանոթի ուշադրությունը։ Անժելիկան որոշեց օգտագործել ծաղրանքն իր օգտին: Նա սկսեց իր համար աներևակայելի մեծ հոնքեր նկարել, ինչի շնորհիվ նա արագորեն դարձավ հանրաճանաչ:
Մի փոքր չափն անցել է

Ամանորյա տոներին հատկապես սիրված էին հոնքեր-տոնածառները

Halo հոնքերը գեղեցկության ամենատարօրինակ միտումներից են

Սատանայական հոնքերը և շուրթերը գեղեցկության սարսափելի միտում են

Երբ McDonald’s-ի հանդեպ սերը ճնշող է

Եթե մեկ զույգ հոնք բավարար չէ, ավելացրեք ևս մեկը

Հոնքեր «ընդհակառակը»

Փետուր հոնքեր

Գարնանային հոնքերը ձեզ կվերածեն անտառային նիմֆի

Բլոգեր Թեյլոր Ռ.-ն առաջիններից էր, ով սկսեց ստեղծել բուսական հոնքեր: Դրա համար նա օգտագործում է գունավոր սևաներկ, քողարկիչ, տարբեր գունանյութեր և չոր ծաղիկներ։ Շատ աղջիկների դուր եկավ այդ գաղափարը, և նրանք անմիջապես սկսեցին այն կիրառել իրենց վրա
Հանրաճանաչ միտում` ձկան պոչ հոնքեր

Հոնքերի դիմահարդարում, որը կոչվում է «վայրի պտեր»

Դիմահարդարում, որը կցնցի ձեր ուղեղը։ Ինչեր ասես չեն անի առցանց հայտնի դառնալու համար

Սոֆյա Հաջիպանթելին և նրա բնական թփոտ հոնքերը

Սոֆյան նոր Ֆրիդա Կալոն է, ով նպատակ ունի փոխել գեղեցկության չափանիշները։ Աղջիկը հայտնի դարձավ իր միաձուլված հոնքերի շնորհիվ։ Նա դարձավ հայտնի մոդել և շարունակում է նվաճել նորաձևության ոլորտը։
«Երկաթե» հոնքեր

Թերևս ամենահետաքրքիր և խելահեղ լուծումներից մեկը հոնքերն են, որոնց վրա ամրացված են մեխեր և տարբեր մետաղական իրեր։ Սերբիացի ոճաբանն է հնարել այս ցնցող դիմահարդարումը։ Միանգամայն հնարավոր է, որ շուտով այն ակտիվորեն կիրառվի նորաձևության ցուցադրությունների ժամանակ։







