Շատ ախորժելի աղցան «Գյուղական» առանց մայոնեզի

Արժանի է բուռն ծափահարությունների։

Բաղադրիչներ`

խոզի միս — 500 գր

թթու սունկ – 250 գր

մանուշակագույն սոխ – 1 հատ

կարմիր (քաղցր) պղպեղ – 1 հատ

Սոուսի համար՝

ձիթապտղի յուղ – 5 ճ.գ.

չոր ծովաբողկ – 1 թեյի գդալ

մաղադանոս (կանաչի) – 1-2 ճյուղ

ջուր – 50 մլ

գինու քացախ – 8 ճաշի գդալ

աղ

սև պղպեղ՝ ըստ ճաշակի

շաքարավազ – 1-2 ճ.գ.

Արգանակի համար՝

դափնու տերեւ

պղպեղի խառնուրդ – 0,5 թ.գդ

Պատրաստում`

Խոզի միսը եփեք աղի, պղպեղի խառնուրդի, դափնու տերևի հավելումով մինչև փափկի։

Աղցանի սոուսի պատրաստում. մաղադանոսը մանր կտրատել, ծովաբողկը քերել և լավ խառնել:

Միսն ու քաղցր պղպեղը շերտերով կտրատել, սոխը՝ օղակներով։

Ավելացնել սոուս և թթու սունկ։

Խառնել և թողնել մի քանի ժամ։

Բարի ախորժակ։

Կիսվել սոց․ ցանցերում