Ինչեր ասես մարդիկ չեն փորձում տանել սահմանից այն կողմ: Թերևս մաքսանենգ ապրանք տանելու այլ ուղիներ չեն մնացել։ Բայց մի զույգ գտավ նոր մեթոդ…

Ամուսինների ուղեբեռի զննության ժամանակ սահմանապահները նկատեցին, որ արջուկը շարժվում է։ Աշխատակիցները որոշեցին մանրակրկիտ ստուգել պայուսակները։

Պարզվեց, որ գրեթե բոլոր ճամպրուկները լցված էին խաղալիք արջերով, որոնց ներսում կենդանի սողուններ էին թաքնված։

Զույգը փորձում էր այս հազվագյուտ և թանկարժեք կենդանիներին մաքսանենգ ճանապարհով դուրս բերել Ավստրալիայից։ Սև շուկայում դրանք արժեն 8000$։

Կենդանիները հանձնվել են անասնաբույժներին, իսկ ամուսինները սպասում են դատարանի որոշմանը։




























