Համեղ կարկանդակներ կարտոֆիլի արգանակից` նուրբ և փափուկ

Հաջող խմոր

Բաղադրությունը՝

կարտոֆիլի արգանակ – 700 մլ

թթվասեր – 80 գր

ձու – 2 հատ

1թ.գդ աղ

1 թ.գդ շաքարավազ

11 գր. չոր խմորիչ

ալյուր – 1200 գր

բուսական յուղ – 30 մլ

միջուկ – ըստ ճաշակի

Պատրաստում

Պատրաստել խմորը՝ տաք արգանակի մեջ ավելացնելով շաքարավազն ու խմորիչը։ Խառնել և ավելացնել մի քիչ մաղած ալյուր։ Ծածկեք և թողեք տաք տեղում 20 րոպե։

Այնուհետեւ խմորին ավելացնել թթվասերն ու ձվերը, խառնել։

Ավելացնել աղ և մնացած ալյուրը։ Խմորը նախ գդալով հունցել, ապա ձեռքերով։

Խմորը յուղել բուսայուղով և նորից հունցել։

Խմորը ծածկում ենք թաղանթով և թողնում տաք տեղում 1 ժամ, որ թթվի։

Այնուհետև խմորը տեղափոխում ենք յուղ քսած աշխատանքային մակերեսի վրա։ բուսայուղով հունցել և բաժանել մասերի։

Կարկանդակներ ենք ձևավորում և երկու կողմից տապակում բուսայուղի մեջ։

Բարի ախորժակ։

Կիսվել սոց․ ցանցերում