Պատրաստում ենք օդային և դիետիկ կաթնաշոռային կարկանդակ շատ արագ

Դուք կարող եք նույնիսկ գիշերը ուտել: Բուրավետ, շատ նուրբ և օդային։

Բաղադրությունը՝

400 գ կաթնաշոռ

200 գ յուղազերծ մածուն

2 ձու

5 ճ/գ շաքարավազ

3 ճ.գ սպիտակաձավար

3 ճ/գ ալյուր

1 բաժակ հապալաս (թարմ կամ սառեցված)

շաքարի փոշի

1/2 թ.գդ փխրեցուցիչ

Պատրաստում.

Ձուն շաքարավազի հետ հարում ենք հարիչով։

Այնուհետեւ ավելացնել կաթնաշոռն ու մածունը։ Խառնել մինչև համասեռ լինի։

Ավելացնել քիչ – քիչ սպիտակաձավարը, ալյուր, փխրեցուցիչ և խառնել գդալով։

Ավելացնել հապալաս և նրբորեն խառնել։

Խմորը լցնել մագաղաթով պատված կաղապարի մեջ։

Եթե ​​օգտագործում եք սիլիկոնե կաղապար, ապա այն քսեք կարագով։

Թխել 180°C ջերմաստիճանում 30 րոպե։

Կարկանդակը զարդարում ենք հապալասով և շաքարի փոշիով, ըստ ցանկության։

Բարի ախորժակ:

Կիսվել սոց․ ցանցերում