Անհրաժեշտ բաղադրիչներ
- Ժելատին – 30 գր.
- Անյուղ կաթնաշոռ – 700 գր.
- Շաքարավազ – 200 գր.
- Սպիտակ խաղող – 100 գր.
- Սև շոկոլադ – 50 գր.
- Կաթ – 200 մլ.
- Թթվասեր – 250 գր.
- Նարինջ – 1 հատ
- Կոկոսի քերուկ – 1 ճ.գ.
Պատրաստման եղանակը
1. Ժելատինի վրա տաք կաթ լցրեք և մեկ ժամով կողքի դրեք։

2. Հարեք անյուղ կաթնաշոռը շաքարավազի և 10% յուղայնությամբ թթվասերի հետ։

3. Մաքրեք նարինջը և կտորների բաժանեք։ Խաղողները կիսեք։

4. Արդեն ուռած ժելատինը ջրային բաղնիքի վրա տաքացրեք, բայց մի հասցրեք եռման վիճակի։
5. Հիմա կաթնաշոռային զանգվածը միացրեք ժելատինի և մրգերի հետ և լավ խառնեք։ Այն լցրեք սիլիկոնե ձևամանի մեջ և 4-5 ժամով դրեք սառնարանը։
6. Կաթնաշոռայաին բլանմանժեն հանեք ձևամանից, վրան կոկոսի քերուկ և քերած շոկոլադ լցրեք։








