Ինչերի ասես մարդիկ չեն գնում հանրաճանաչության և հավանումների համար: Օրինակ՝ Լիա անունով Twitter-ի օգտատերը որոշեց ստուգել, թե ինչ կլինի, եթե իր վրա քսի մարմնի ներկ։ Աղջիկը հասավ իր նպատակին՝ ողջ Twitter-ը ծիծաղեց նրա փորձի արդյունքի վրա։

Սկզբում ամեն ինչ լավ էր։ Նա գնեց վարդագույն փայլով մարմնի ներկ:

Իսկ հետո նա այն քսեց ամբողջ դեմքին:

Սրվակի վրա գրված էր. «Լվացվում է ջրով: Հեշտությամբ լվացվում է մաշկից և կտորների մեծ մասից: Հետևաբար, աղջիկը չանհանգստացավ և նախ ներկը փորձեց մաշկի փոքր հատվածի վրա: Բայց երբ լվաց այն, նա պարզեց, որ նրա դեմքը դեռ վարդագույն է: Ներկն այնուամենայնիվ թողել էր իր պիգմենտը, և աղջիկը վարդագույն դեմքով քայլեց ևս մեկ շաբաթ։ Հարցին, թե ինչու է նա ընդհանրապես դա արել, պատասխան չգտանք։




























