Տան հոտերն անհատական են, ճանաչելի ու գլխովին մատնում են տնային տնտեսուհիներին։ Մե՛կ խոնավությունը, մե՛կ բորշի հոտը, նույնիսկ ընտանի կենդանիների քանակն է իրեն զգացնել տալիս շեմից։
Թող տանը թարմ և հաճելի բույր լինի, մի խնայեք դրա վրա։ Լավ տրամադրությունն ու առողջությունն են կյանքում հաջողության գրավականը, իսկ ապուրի հոտով հագուստը կարող է ձեզ ծաղրի առարկա դարձնել նույնիսկ աշխատավայրում։
Իհարկե, դուք ինքներդ էլ տեղյակ եք՝ եթե ժամանակին փոխեք լցոնիչը և հանեք աղբը, ապա հոտերը գրեթե կվերանան։ Կարգավորեք ամբողը սանտեխնիկան և ընդհանուր մաքրումից հետո կատարեք հետևյալը։
Ձմռանը, երբ մանդարինի սեզոնն է, պտուղները լվացեք սպունգի կոշտ կողմով և օճառով, որպեսզի հեռացնեք մոմի պաշտպանիչ շերտը։ Այնուհետև դրանք շարեք տանը ծաղկամանների մեջ, որպեսզի հոտը լցվի ամբողջ տունը, ինչպես մանկության տարիներին։ Կերած մրգերի կեղևները կարելի է չորացնել ռադիատորի վրա՝ կտորե տոպրակի մեջ: Ուղարկեք այնտեղ ցանկացած ցիտրուսի կեղև, և լայմերն ու նարինջը կտան իրենց կախարդական նոտաները: Գլխավորը դրանք ճիշտ լվանալն է, որպեսզի կենդանի բնական հոտերը լցնեն տունը։

Իհարկե, աղբամանի հետ ամեն ինչ կարգին է, ժամանակին հանում եք, թերթերով շարում, սոդա շաղ տալիս, որ հեղուկը տոպրակից չթողնի։ Բայց բովանդակությունն ինքն իրեն դեռ զգացնել է տալիս։
Վերցրեք բամբակյա սկավառակ կամ ամենօրյա տակդիր, կպցրեք այն պահարանի ներսում և ցողեք այն ձեր սիրած օծանելիքով, օդը թարմացնող միջոցով կամ եթերայուղով՝ լվացարանի տակից վերացնելու տհաճ հոտը:

Լամպերի վրա օծանելիք ցողելու հին խորհուրդը՝ բուրմունքը տան շուրջը տարածելու համար, կրկնելու կարիք չկա։ Լույսի լամպերը կարող են պայթել թաց կաթիլներից։ Իսկ ժամանակակիցների` հազիվ տաքացողների հետ, հնարքը պարզապես չի աշխատի: Իսկ այ բուրմունք- դիֆուզորը կաշխատի, այդքան էլ գումար չի արժենում։
Դուք կարող եք փոխարինել սարքը սովորական ցողացիրով: Եթերայուղի մի քանի կաթիլ կաթեցնում ենք ջրի մեջ, ցողում ենք վարագույրներն ու փափուկ կահույքը։ Դա ավելի արդյունավետ է։ Նրանք, ովքեր չեն սիրում թունդ հոտերը, կարող են տանը սուրճի հատիկներով փոքրիկ ափսեներ կազմակերպել, դրանք մթնոլորտին կհաղորդեն ազնիվ, նուրբ բուրմունք:

Սպիտակեղենով պահարանն օճառ պահելու իդեալական վայր է։ Բույրերը կմնան պահարանի ներսում: Մեկ այլ տարբերակ է նույն բամբակյա բարձիկները կամ տոպրակը սոդայով, ակտիվացված ածուխով, ավազով, որի մեջ եթերայուղեր են կաթեցրել։ Սոդան և ածուխը ոչ միայն նուրբ բուրմունք կարձակեն, այլև կհավաքեն ամբողջ խոնավությունն ու հոտերը:
Ամեն ինչ հեշտ է, ցանկություն լինի։ Իսկ ի՞նչ հոտ է գալիս ձեր տանից:



























