Մեզանից յուրաքանչյուրը ունիկալ է ինքնին:
Միանման դիմագծերով երկու մարդ չի լինում:
Հատկապես դա վերաբերվում է աչքերի ձևին:
Այս առանձնահատկությունները պետք է հաշվի առնել դիմահարդարման ժամանակ:
Պայմանականորեն աչքերի ձևերը բաժանվում են հետևյալ տիպերն. Նշաձև աչքեր, իրար մոտ աչքեր, կախ անկյուններով աչքեր, ուռուցիկ, դուրս ցցված աչքեր, խորը աչքեր, կախված կոպերով աչքեր:

Մեծ նշանակություն ունի ստվերաներկի երանգը. Մուգ գույները փոքրացնում են աչքերը, իսկ բաց երանգները՝ հակառակը, մեծացնում են:

Դիտելով այս տեսանյութը, դուք կիմանաք, թե ինչպես է պետք աչքերը հարդարել՝ կախված ձեր աչքերի ձևից, որպեսզի միշտ հիանալի տեսք ունենաք:



























