Ինչը կարող է ավելի լավ լինել, քան ընտանիքում երեխայի հայտնվելը։ Հագուստ, մանկասայլակներ, օրորոցներ գնելը, անուն ընտրելը…ահա թե ինչի մասին պետք է անհանգստանան առաջին հերթին ապագա ծնողները։ Բայց, ցավոք, ոչ բոլորի մոտ է նման սցենար լինում։
Ապագա ծնողներ Նիկ և Բրուքլին Շներերը անհամբեր սպասում էին իրենց երեխային, սակայն բժշկին հաջորդ այցելության ժամանակ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ երեխան հիդրոցեֆալուս ունի։

Բրուքլինն անմիջապես պառկեց հիվանդանոց, իսկ Նիկը ստիպված էր անընդհատ ճանապարհորդել տնից հիվանդանոց, քանի որ նա նաև պետք է հոգար իր ավագ դուստրերի մասին: Որոշ ժամանակ անց բժիշկները կորցրեցին հույսը և դադարեցին երեխայի գլխում հեղուկի մակարդակը ստուգելը, քանի որ այն զգալիորեն գերազանցել էր բոլոր հնարավոր նորմերը։ Նրանք Բրուքլինին զգուշացրեցին, որ երեխան ծնվելուց անմիջապես հետո կմահանա, իսկ եթե կենդանի մնա, ապա չի կարողանա նորմալ կյանքով ապրել։

Իսկ երբ ժամանակը եկավ, աղջկան կեսարյան հատում արեցին, և այն, ինչ տեսան բժիշկները, բացի հրաշքից, ուրիշ ոչինչ այլևս չի կարելի անվանել։ Երեխան ծնվեց միանգամայն առողջ։

Երջանիկ հայրը համացանցում լուսանկար է տարածել և պատմել իր հույզերի մասին. «Երեխան ծնվել է գործնականում առողջ։ Նրանք գտել են միայն փորոքների մի փոքր մեծացում: Բայց դա պարզապես նշանակում է, որ մենք պետք է ավելի հաճախ այցելենք բժշկի: Նրա ուղեղն ինչ-որ կերպ ինքնուրույն ազատվեց հեղուկի խնդրից: Վերջին օրերին ես ավելի հաճախ եմ լսել «հրաշք» բառը, քան նախկինում իմ ողջ կյանքում…»:
Մի հանձնվեք և շարունակեք հավատալ:



























